Քոչարյանը ամեն տարի տալիս է. Հայկական Ժամանակ

Երեկ թերթը անդրադարձել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած 2017 թվականի հեռուստամարաթոնին եւ նշել այն նախկին ու ներկա պաշտոնյաներին, որոնց անունները չէին հրապարակվել հանգանականություններ կատարողների ցանկում: Մասնավորապես, ըստ հիմնադրամի հրապարակած ցանկի, բացակայում են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Հովիկ Աբրահամյանի անունները:
«Հժ»-ի հրապարակումից հետո, Քոչարյանի գրասենյակից կայքերից մեկին պարզաբանում էին տվել, նշելով, որ 2-րդ նախագահը 2008 թվականից սկսած իր նոյեմբեր ամսվա թոշակը մոտ 924 հազար դրամ, որը ստանում է իբրեւ աշխատավարձ՝ նվիրաբերում է հիմնադրամին: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն իր խոսքում նշել էր, թե անունը հրապարակելը երկրորդական է, կարեւորը՝ պաշտոնաթող նախագահի նվիրատվությունն է:
Ինչ խոսք, Սողոմոնյանի բառախաղը հուզումնալից է, երփներանգ գույներով նկարագրում է պաշտոն չունեցող Ռոբերտ Քոչարյանի «հայրենասիրությունը», «նվիրումը» դեպի Արցախը եւ այլն:
Այստեղ թեեւ հետաքրքիր է Քոչարյանի կատարած հանգանակության չափը, որը նույնիսկ մեկ միլիոն դրամի չի հասնում: Սրան զուգահեռ ոչ միայն հայկական, այլեւ ռուսական մամուլը արդեն տարիներ շարունակ պարբերաբար անդրադառնում է Քոչարյանի անծայրածիր ունեցվածքին: Մասնավորապես, 2014 թվականին ռուսական versia.ru-ն գրել էր, որ Քոչարյանին ու նրա ընտանիքին են պատկանում մի շարք ընկերություններ կամ դրանց բաժնեմասերի զգալի մասը:
Մասնավորապես՝ Արցախ- բանկ, ՄԱՊ ընկերություն (50%), «Յունիբանկ» (համասեփականա- տեր), ABB բանկ (համասեփականատեր), Renko Construction, Արդշինինվեստբանկ (50 տոկոսից բարձր), «Կապուտակ Սեւան» համալիր (100 տոկոս), «Նաիրի» բժշկական կենտրոն, Մեծ աոեւտրի կենտրոն՝ Մոսկվայում, խաղատուն Մոսկվայում, «Ղ-տելեկոմ» (չի նշվում, թե որքան փայաբաժին ունեն Քոչարյաններն այս ընկերությունում), «Կոնվերս բանկ» (մեծ տղայի՝ Սեդրակ Քոչարյանի անունով, տարբեր տվյալներով 30-50 տոկոս), Հայաստանում «TOYOTA» ընկերության ներկայացուցչություն: Ըստ կայքի, նշյալ ընկերությունները, բաժնեմասերը Քոչարյանինն ու որդիներինն են: Նրանց է պատկանում նաեւ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը: Իսկ ընդհանրապես բազմիցս հրապարակվել է, որ Քոչարյանը 4 միլիարդ դոլարի ունեցվածք ունի:
Բնական է, որ այսքան կարողության տեր ընտանիքը պետք է, որ 924 հազար դրամի նվիրատվությունը գաղտնի պահեր: 2017- ին հանգանակվեց 12.5 մլն դոլար: Քոչարյանի 924 հազարն այս գումարի մեջ նման է դեզում կորած ասեղի:
Նշենք նաեւ, որ Քոչարյանների «Տոյոտան» եւ ապահովագրական ընկերությունը սպասարկում են գրեթե ողջ պետական ապարատը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: