08 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մինչև հիմա ինչ էր խանգարում կիրթ երկիր դառնալ, պարզ չի»

Թե բա հենց ասոցացման պայմանագիրը ստորագրելուց կդառնանք քաղաքակիրթ երկիր։ Մինչև հիմա ինչ էր խանգարում կիրթ երկիր դառնալ, պարզ չի։ Վիզաների ազատականացման խաթր զոհասեղանին դնելով հասարակության բջջի՝ ընտանիքի կառավարումը ու դրանով մտածել որ դառնում եք քաղաքակիրթ, առնվազն խաբեություն է։ Չի կարելի այդքան ինքնաստորանալ հանուն որևէ աշխարհքաղաքական կենտրոնի սիմպատիաները։ Ու պետք չի բազմադարյա անցած ու ապրած հայ […]

«Հայ մարդիկ չեն սիրում բունտ վիճակ»

«Սոցիալական նման ծանր վիճակներն, ի վերջո, բերում են բունտային զարգացումների, սոցիալական բունտ է լինում, բայց իրականության մեջ հայի  պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դա տեղի չի ունենում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Ոչ պայքարող տեսակի լինելու պատճառները պատգամավորը համարում է այն, որ եթե հանկարծակի հայ մարդու դժգոհության բաժակը լցվում է, […]

65 տարվա դադարից հետո Թուրքիայի նախագահի մակարդակով այց կլինի Հունաստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ օրերս կայցելի Հունաստան: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուն՝ հիշեցնելով, որ վերջին 65 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի մակարդակով այց տեղի չի ունեցել այդ երկիր: Չավուշօղլուն տեղեկացրել է, որ այցի օրակարգում 3 տնտեսական նախագիծ է լինելու: Դրանցից առաջինով նախատեսվում է Թուրքիայի Իզմիր նավահանգստային […]

Լեհաստանի Սեյմը միաձայն ընդունել է հայ համայնքին առնչվող բանաձև. Արսեն Բաբայան

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ րոպեներ առաջ Լեհաստանի Սեյմը 435 կողմ ձայներով` միաձայն, ընդունել է հայ համայնքին առնչվող բանաձև։ «Բանաձևում Լեհաստանի Սեյմը, նշելով Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանում հայ համայնքին շնորհված արտոնությունների 650-ամյակը, իր երախտիքն է հայտնում հայ համայնքին՝ Լեհաստանի պատմության մեջ ունեցած մեծ դերակատարության […]

Հիշիր մեռելներից հարություն առած Հիսուս Քրիստոսին

Որպես Հիսուս Քրիստոսի հավատարիմ մի զինվոր, պատրա՛ստ եղիր նրա նման չարչարվելու։ Զինվորական ծառայություն անողը քաղաքացիական զբաղմունքներից հեռու է մնում՝ իր զորավարի աչքը մտնելու համար։ Նույնպես և մարզիկը մրցանակ ստանալ չի կարող, եթե ընդունված կանոնների համաձայն չմրցի։ Ծանր աշխատանք տանող հողագործը նախ ի՛նքն է արժանի արտի բերքը վայելելու: Հասկացի՛ր, թե ինչ եմ ուզում ասել, որովհետև Տերը […]

Սեֆիլյանի «զենքերը» դատարան բերվեցին. դատարանում թեժ է/տեսանյութ/

Երկու ինքնաձիգ, փայտեր, մահակներ, թրեր, փոքրիկ դանակներ, տոնածառի ճյուղեր,բահի կոթեր, ծանր խոողովակ, դեղին գլխարկներ և դեղեր… Այս «զենքերով» պետք է հեղափոխություն աներ Ժիրայր Սեֆիլյանը: Նշենք, որ  Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատաքննությունը: Դատաքննությունն իրեղեն ապացույցների զննության փուլում է:  Դատական նիստերի դահլիճ բերվող […]

Հայաստանի եւ Ադրբեջանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները էական դեր են խաղում․ Մերկել

Այսօր «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի բացմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիության  համար ակնհայտ է, որ Ռուսաստանը կենտրոնական դեր է խաղում «Արեւելյան գործընկերության» երկրների հետ հարաբերություններում։ Մերկելը նշել է, որ իրենց համար «Արեւելյան  գործընկերությունը» էական նշանակություն ունի։ «Մենք Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ ստորագրել ենք Ասոցացման մասին համաձայնագիրը։ Այժմ պատրաստվում ենք գործընկերության համաձայնագիր կնքել  […]

«Սեֆիլյանի եւ մյուսների ճակատագրերը կանխորոշված են»

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատաքննությունը: Դատաքննությունն իրեղեն ապացույցների զննության փուլում է:   Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը  հանդես եկավ միջնորդությամբ:  Պապիկյանը պահանջեց դատախազ Պետրոս Պետրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Պապիկյանը  նշեց, որ այս գործից անջատված մասով մեղադրյալ Արթուր Մովսիսյանի մեղադրանքն ընթերցելիս  դատախազը  բնորոշումներ […]

Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահների հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է հրապարակվել

Նոյեմբերի 22-ին Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահների հանդիպմանը քննարկվել են Սիրիայում քաղաքական լուծում գտնելու, լարվածությունը մեղմացնելու ու ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարելու հարցեր: Հանդիպումից հետո հրապարակվել է համատեղ հայտարարություն, որը անդրադառնում է հանդիպման հիմնական թեմաներից մեկին՝ Սիրիայի ազգային երկխոսության համաժողովի կազմակերպմանը: Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ հայտարարության մեջ շեշտվել է, որ նախագահներ Վլադիմիր […]

Ինչ են խոստանում օդերևութաբանները

Նոյեմբերի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար: 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի