«Երևան սիթիում» դանակահարություն կատարած անձի վերաբերյալ տեղեկություն հայտնողները կստանան դրամական պարգևատրում
Ոստիկանությունում շարունակում են ձեռնարկել միջոցառումներ «Երևան սիթի» սուպերմարկետի տարածքում դանակահարություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այնձի վերաբերյալ տեղեկատվություն հայտնողի գաղտնիությունը կերաշխավորվի և նա կստանան դրամական պարգևատրում:





































