13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Էրդողանը Հորդանանի թագավորի հետ Երուսաղեմի հարցով հեռախոսազրույց է ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հորդանանի թագավոր Աբդուլլահի միջև հեռախոսազրույց է կայացել: Թուրքական «Mynet» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի նախագահական աղբյուրներին, նշել է, որ հեռախոսազրույցի ժամանակ օրակարգային հարցը եղել է Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը:

Հորդանանի թագավորը գոհունակությամբ է ընդունել ՄԱԿ-ի ընդունած բանաձևը Երուսաղեմի վերաբերյալ:

Կողմերը սխալ քայլ են որակել ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ որոշումը:   

Նրանք ընդգծել  են, որ շարունակելու են Երուսաղեմի հետ կապված զգուշացումներ անել, որպեսզի հետքայլ արվի ընդունած որոշումից:

Հիշեցնենք, որ բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա էր ներկայացվել Եմենի և Թուրքիայի կողմից ու կոչ էր անում ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից:

Բանաձևին կողմ են քվեարկել 128, ձեռնպահ՝ 35 երկիր: Բանաձևին  դեմ է քվեարկել 9 երկիր՝ ԱՄՆ, Իսրայել, Գվատեմալա, Հոնդուրաս, Մարշալյան կղզիներ, Միկրոնեզիա, Նաուրու, Պալաու և Տոգո:

Հայաստանի կողմ է քվեարկել բանաձևին:

Քվեարկությանը չեն մասնակցել Վրաստանը, Ուկրաինան, Մոլդավան, Թուրքմենստանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ