07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ես ինձ դրել եմ հայրենիքի զոհասեղանին.«Սասնա ծռեր»-ի անդամ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը:

Դատը մեկնարկելուց անմիջապես հետո ընդմիջվեց, քանի որ դատարան չէր ներկայացել Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը:

Նշենք որ նախորդ դատական նիստին Սմբատ Բարսեղյանի նկատմամբ սանկցիա էր կիրառվել և նա հեռացվել էր դատական նիստերի դահլիճից նախապես հայտարարելով, որ հրաժարվում է իր պաշտպանի ծառայություններից:

Ընդմիջումից հետո դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ իր օգնականը կապվել է Հայկ Ալումյանի հետ, որը տեղեկացրել է, որ պարտավորություն չունի դատարան ներկայանալու, քանի որ Սմբատ Բարսեղյանը հրաժարվել է իր ծառայություններից:

Սմբատ Բարսեղյանի սանցիայի ժամկետը լրացել էր և նա վերադարձվեց դատական նիստերի դահլիճ:

Բարսեղյանը հայտարարեց, որ ցանկանում է, որ իրեն պաշտպանի Հայկ Ալումյանը:Դատավորը զգուշացրեց, որ մյուս անգամ նման նախապայմաններ չլինեն:

«Պատճառահետևանքային կապի մասին երբևէ լսե՞լ եք: Դուք օրենիքից եք խոսում միայն դատարանի դահլիճում, մինչդեռ երկիրը քաոսային վիճակում է: Պաշտոնական տվյալներով յոթ տոկոս տնտեսական աճ են հայտարարում, բայց հետո պարզվում է, որ աղքատության թիվը աճել է և աճել է նաև արտագաղթը: Հետո հայտարարում են, որ չորս միլիոնանոց Հայաստան է լինելու»,-դատավորին դիմեց Սմբատ Բարսեղյանը:

Դատավորը պահանջեց խոսել ըստ էության, քանի որ պաշտպանության հարց է քննարկվում: Սմբատ Բարսեղյանը շարունակեց. «Իմ հայրենիքի պաշտպանության հարցը պետք է քննարկվի և ոչ թե իմը: Ես ինձ դրել եմ հայրենիքի զոհասեղանին: Ես գիտեմ անելիքս և պատրաստեմ պայքարեմ ու զոհվեմ»:

Դատավոր Մեսրոպ Մակյանը հեռացավ խորհրդակցական սենյակ Հայկ Ալումյանի վարքագծի հետ կապված որոշում կայացնելու՞
Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ