«Սասնա ծռերի» անդամ Արմեն Բիլյանի վիճակը ծանր է. բուժօգնություն չի ցուցաբերվում
«2017թ. դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռերի» անդամ Արմեն Բիլյանն այս օրերի ընթացքում բժշկական հետազոտության չի ենթարկվել»,-այս մասին այսօր՝լրագրողների հետ զրույցում հայտնել էԱրմեն Բիլյանի շահերի պաշտպան Արմինե Ֆանյանը: Պաշտպանը նշել է , որ Արմեն Բիլյանի հետազոտության կազմակերպման ուղղությամբ ոչ մի քայլ չի արվել, ընդամենը մեկ հանձանժողով է այցելել եւ «Հարմարվողականության խանգարում» է ախտորոշվել, որը ծիծաղելի է: […]





































