07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բողոքի ակցիա ՔԿՎ դիմաց. հանուն` «Սասնա ծռեր»-ի

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր  Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվող «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա նիստին փաստաբանները բարձրացրին անցած տարվա դեկտեմբերի վերջից հացադուլի մեջ գտնվող խմբի անդամներ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակի մասին հարցը։

Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը նշեց, որ իր պաշտպանյալը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչեւ իր պահանջը չկատարվի եւ նրան չտեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ։

Նիստի ընդմիջման ժամանակ ազատամարտիկ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ իրենք գնում են այժմ Քրեակատարողական վարչություն՝ բողոքի ցույց իրականացնելու եւ պահանջելու, որպեսզի տղաներին տեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ։

«Սասնա ծռեր»-ի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբայրը` դավիթ Եղիազարյանն էլ ֆեյսբուքում գրառել է.

«Հենց հիմա,ի պաշտպանություն Սասնա Ծռերի անդամներ`հացադուլավորներ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի դատավարության մասնակիցներս տեղափոխվում ենք Քրեկատարողական վարչություն, բողոքի այցիա իրականացնելու միացեք մեզ!!! հասցե’արշակոևնյաց փողոց»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ