«Սասնա ծռերի» անդամ Արմեն Բիլյանի վիճակը ծանր է. բուժօգնություն չի ցուցաբերվում
«2017թ. դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռերի» անդամ Արմեն Բիլյանն այս օրերի ընթացքում բժշկական հետազոտության չի ենթարկվել»,-այս մասին այսօր՝լրագրողների հետ զրույցում հայտնել էԱրմեն Բիլյանի շահերի պաշտպան Արմինե Ֆանյանը:
Պաշտպանը նշել է , որ Արմեն Բիլյանի հետազոտության կազմակերպման ուղղությամբ ոչ մի քայլ չի արվել, ընդամենը մեկ հանձանժողով է այցելել եւ «Հարմարվողականության խանգարում» է ախտորոշվել, որը ծիծաղելի է:
«Ինձ ուղարկվել է գրություն այն մասին, որ Արմեն Բիլյանի տեղափոխման հարցը կազմակերպելու համար անհրաժեշտ է նիստը նախագահող դատավորի՝ պարոն Մակյանի գրությունը, իսկ դատարանին ուղարկվել է գրություն առ այն, որ քանի որ բժշկական հետազոտությունների մակարդակը նույնն է թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, թե «Արմավիրում», այդ պատճառով տեղափոխելու անհրաժեշտություն չկա»,-ասաց նա:
Նշենք, որ Արմեն Բիլյանն ավելի քան 20 օր է, ինչ հացադուլի մեջ է: Արմեն Բիլյանը պահանջում է իրեն բժշկական հետազոտությունների ենթարկել, եւ բուժվել քաղաքացիական հիվանդանոցում, քանի որ ունի առողջական լուրջ խնդիրներ՝ կապված նյարդերի հետ, բացի այդ, նա պահանջում է իրեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: