18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աղոթիր մերձավորիդ համար

«Մեկն ինձ ասաց՝ «Աբբա, չափազանց շատ է այն, ինչ-որ պատվիրվել է մեզ, մթագնում է միտքը, երբ սկսում ես քննել, թե ո՞րն ես նրանցից պահպանում և որը՝ ոչ»: Ես պատասխանեցի նրան. «Դա թող քեզ չխռովեցնի, դու ահա թե ինչ պահիր մտքումդ, որ եթե իրերի նկատմամբ տենչանք չունենաս, այդ ժամ հարմար կերպով կկատարես ամեն մի առաքինի գործ:

Դրանց պատճառով մի վիճիր և հիշաչարությամբ չես տարվի, իսկ այդ պարագայում մի՞թե ավելի մեծ ջանք է հարկավոր, որ աղոթես մերձավորիդ համար, մի՞թե ավելի, քան հող փորելը: Սակայն գնա համբերության ճանապարհով, մեծահոգությամբ կրիր ունեցվածքիդ անիրավաբար հասցված վնասները, գոհությամբ կրիր անպատվությունները, և ահա դու Սուրբ Առաքյալների աշակերտն ես, որոնք ծեծվելուց հետո վերադարձան դատարանից՝ ուրախանալով, որովհետև Տիրոջ անվան համար անարգվելու արժանի էին
եղել» (Գործք. 5:41):

Եվ նրանք լինելով մաքուր, Սուրբ Քրիստոսի անվան համար անարգանք կրեցին, իսկ մենք հարկ է անարգանքի արժանանանք մեր իսկ մեղքերի համար: Մենք անարգ ենք, չնայած որ ոչ մեկը մեզ չի անարգել, և անիծված, քանզի. «Անիծված են, -ասում է մարգարեն, -Քո
պատվիրաններից շեղվողները» (Սաղմ.118:21): Ոչ բոլորին է վիճակված անարգանքներ կրել Քրիստոսի անվան համար, ոչ բոլորին, այլ միայն սրբերին և մաքուրներին, ինչպես որ ես արդեն ասացի, իսկ մեր նման մարդկանց գործը այն է, որ գոհանալով ընդունենք մեր վրա եկող անարգանքները, խոստովանելով, որ արժանավորապես ենք կրում այս ամենը մեր վատ արարքների համար:

Անիրավ է այն անձը, որը գիտի իր անմաքուր արարքները և տեսնում է, որ ըստ արժանավույն է կրում այն, ինչ որ կրում է և նստելով ու խաբելով իր խիղճը, չար խորհուրդներ է հյուսում, ասելով. «Նա այս ու այն բաները ասաց, անպատվեց ու անարգեց ինձ»: Սրանով նա ինքն իրեն է ամբաստանում և ինքն իրեն թշնամի դառնալով փոխարինում է դևերին:

Քանզի, ինչը որ պատահում է նկարիչների հետ, նույնը և պատահում է հոգու հետ: Ինչպես որ այստեղ գլխավոր վարպետը սովորեցնելով արվեստը աշակերտին, նրան հետո թողնում է, որ ինքնուրույն աշխատի և կարիք չի զգում նստել աշակերտի կողքին, այլ երբեմն-երբեմն հետևում է նրան, թե նա չի՞ ծուլացել, կամ չի՞ փչացրել աշխատանքը:

Այսպես և դևերը, երբ տեսնում են, որ անձը հնազանդությամբ և հեշտությամբ է ընդունում չար խորհուրդները, նրան են փոխանցում այս սատանայական արվեստը, և էլ հարկ չեն համարում նստել նրա կողքին, համոզված լինելով, որ հենց միայն ինքն էլ հերիք է, որպեսզի իր հանդեպ ամբաստանություններ դիզի: Ուղղակի երբեմն գալիս են տեսնելու, թե սա արդյոք չի՞ ծուլացել:

ԱԲԲԱ ԶՈՍԻՄՈՍ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ