11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահն այցելել է Հայաստանի սահմանային պաշտպանական տեղամասերից մեկը

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, ավանդույթի համաձայն, տոների նախաշեմին այցելել է հանրապետության սահմանամերձ բնակավայրերից մեկը և պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք:  Այս տարի Նախագահը եղել է Տավուշի մարզի Պառավաքար համայնքում և սահմանային […]

Արթուր Աբրահամի եւ նրա որդու՝ Գրիգորի շնորհավորանքը /տեսանյութ/

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարիկ Արթուր Աբրահամը որդու` Գրիգորի հետ, շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ. -Բարև ձեզ, հայ ժողովուրդ, ես և Գրիգորը սրտանց շնորհավորում ենք բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը: Թող 2018 թվականը լինի հաջողությունների, ձեռքբեումների և ամենակարևորը` խաղաղության տարի: Թող բոլորի ընտանիքներում տիրի սերը և համերաշխությունը: Ձեր Արթուր Աբրահամ

Ինչպես հնազանդվել Աստծո կամքին

Մենք ձգտում ենք հնազանդվել Աստուծո կամքին, բայց տեսնում ենք, որ դժվար բան է թվում: Սա պիտի չանես, նա պիտի չանես (քանի որ վնաս է քեզ համար), ու այս պիտի անես կամ այն պիտի անես: Պիտի քրտինք թափես: Ո՞րն է միակ ճանապարհը: Հրաժարվել այն ամենից ինչ որ վատ է, չար ու թունավոր կյանքի համար: Առանց հրաժարման […]

Ֆինլանդիան եւ մանկական արկղիկը․ երեխայի ծնունդն ու աշխարհի ավանդույթները շարքից

Եթե այլ երկրներում երեխայի ծնունդին պատրաստվում են ամիսներ առաջ, գնումներ անում, ապա ֆինլանդացի մայրիկները այս առումով անհանգստանալու բան չունեն։ Նրանք երեխայի ծնվելու ժամանակ կառավարությունից հատուկ մանկական արկղիկ են ստանում։ Վերջին 75 տարիների ընթացքում ֆինլանդիայում կանանց արկղեր են տալիս, որում երեխայի համար անրհրաժեշտ ամեն իր կա՝ հագուստ, խաղալիքներ, մանկական պարագաներ եւ այլն։ Ընդ որում, այդ արկղը […]

Բոլորս պարտք ու պարտավորություններ ունենք ձեր նկատմամբ. Վարչապետն այցելել է մարտական հենակետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:  Կարեն Կարապետյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: «Չափազանց կարևոր է, որ մենք՝ քաղաքացիական աշխատողներս, կարողանանք ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի […]

Մանվել Գրիգորյանը Եռաբլուրում էր

Տարիների փորձառություն անցած երկրապահական ավանդույթ է՝ դեկտեմբերի 31-ին անցկացվում է ԵԿՄ վարչության ընդլայնված տոնական նիստը։ Այս տարին եւս բացառություն չէր։ Հանրապետության բոլոր տարածքների երկրապահները, վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ամփոփեցին տարին։ Ներկայացվեց, որ 2017-ին Երկրապահն արդյունավետ է աշխատել։ Տարին առանձնահատուկ էր նրանով, որ կայացավ ԵԿՄ 11-րդ համագումարը: Տարին անցավ ՀՀ եւ Արցախի […]

Ինչպես խուսափել հետտոնական առողջական խնդիրներից․ օգտակար խորհուրդներ

Ձնառատ, ցրտաշունչ և մռայլ՝ այսպես կարելի է բնորոշել հատկապես այս ձմեռը: Հետտոնական իրարանցումից հետո մարդիկ փորձում են փոքր-ինչ շունչ քաշել, հանգստանալ, տարվա եղանակն էլ նպաստում է պասիվ կենսակերպին: Ցուրտ եղանակը, նույնիսկ այն մարդկանց պարագայում, ովքեր սովորություն ունեն ոտքով քայլելու, քիչ ցանկություն է թողնում: Արդյունքում, տոնական տարատեսակ խորտիկների չարաշահումից, արձակուրդների պատճառով տանը երկար մնալուց հետո մենք […]

Երբ միասին ենք, մեզ հաղթել հնարավոր չէ․ Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի շնորհավորանքը Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ   Հայոց բանակի սիրելի զինծառայողներ` գեներալներ, սպաներ, ենթասպաներ, կուրսանտներ, զինվորներ, Վաղը մենք դիմավորելու ենք նոր` 2018 թվականը։ Ամանորյա օրերին միշտ վերլուծելում ես անցնող տարին, վերհիշում նվաճումներդ և ձախողումներդ, հայացք նետում ապագային։  Անցնող տարում առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս, արտերկրում` խաղաղապահ առաքելություններում, պլանային միջոցառումներ կատարելիս և […]

Թալինի դպրոցում ռումբ է հայտնաբերվել

Դեկտեմբերի 31-ին, ժամը 11:45-ին ահազնագ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի թիվ 2 դպրոցում հայտնաբերվել է ռումբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի