Շքեղ ու անկրկնելի․ ովքեր էին 2017-ի ամենանորաձեւ կանայք /ֆոտո/
Մի ամբողջ տարի շարունակ համաշխարհային մամուլի ու հանրության ուշադրությունը սեւեռված էր նրանց վրա։ Այս կանանց յուրաքանչյուր հագուստը, կերպարը երկար ժամանակ քննարկվում է։
Ահա 10 հայտնի կանայք, որոնք 2017-ի ընթացքում հագուստ, աքսեսուարներ ու դիմահարդարում ընտրելիս երբեք չհիասթափեցրին։ Ովքեր են 2017-ի ամենանորաձեւ ու շքեղ կանայք։
Մելանիա Թրամփ
ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը ամեն անգամ, երբ հայտնվում է հասարակության առաջ, բուռն քննարկումների առիթ է դառնում։ Մելանիայի ոճը, հագուստը, կեցվածքը, ոչ ոք չի դադարում քննարկել նրանք։ Մելանիան էլ պատվով է դուրս գալիս ամեն անգամ։ Նա ողջ 2017-ի ընթացքում հիացրել է իր տարբեր կերպարներով։
Ռիհաննա
2017-ի ընթացքում շատերին հանգիստ չէր տալիս այս երգչուհու արտաքինը։ Տարվա ընթացքում Ռիհաննան բավական գիրացել էր, ինչը բուռն քննարկումների առիթ դարձավ։ Սակայն ավելորդ 10 կիլոգրամները չխանգարեցին նրան տարվա ընթացքում այնպիսի կերպարներով ներկայանալ, որոնք տպավորվեցին ու հիշվեցին։
Հեյլի Բոլդուին
Դեռ երեկ նա աստղային երեխա էր, իսկ այսօր նորաձեւ ու գեղեցիկ օրիորդ է։ Հայտնի դերասան Սթիվեն Բոլդուինի դուստրը մոդել է, եւ անցած տարվա ընթացքում 21-ամյա շիկահերը հասցրել է աչքի ընկնել իր նրբաճաշակությամբ։
Ամալ Քլունի
Հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունիի կինը՝ փաստաբան Ամալիան, երբեք չի հիասթափեցնում հագուստի ընտրության հարցում։ Նա ընտրում է նորաձեւության ամենահայտնի տների հագուստը, միշտ գեղեցիկ է, անթերի հագնված։
Զոի Կրավից
Չնայած կարճ հասակին /157 սմ/՝ այս դերասանուհին ընտրում է աենշաքեղ զգեստները, եւ դրանք բոլորը նրան իդեալական սազում են։ Նա չի վախենում նորարարություններից, կարող է մի օր նուրբ ու կանացի զգեստ կրել, հաջորդ օրը՝ առնական շապիկներ։ Բայց ինչ էլ կրի՝ Զոին հրաշալի է նայվում։
Մարինա Վակտ
Ֆրանսիացի այս երիտասարդ դերասանուհին հայտնի դարձավ 2013-ին, եւ այդ ժամանակվանից ի վեր իր ոճով աչքի է ընկնում։ Ինչ էլ կրի՝ գեղեցիկ ու սեքսուալ է դիտվում։
Սելին Դիոն
Երգչուհին անցած տարվա ընթացքում բազմիցս հայտնվել է հասարակության առաջ եւ ամեն անգամ տպավորել է իր կերպարներով։
Քեյթ Բլանշետ
Այս տարի Քեյթը ներկայացավ բազմաթիվ միջոցառումների եւ ամեն անգամ ինչ որ հետաքրքիր կերպար էր ընտրում։ Այս դերասանուհին միշտ էլ կարողացել է գեղեցիկ հագուստ ընտրել։
Սոլանժ Նոուլզ