03 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջարկվում է, որ եթե խաղատան տնօրենը խախտի օրենքը, տուգանվի 2 միլիոնով

Ազգային ժողովում քննարկվում է «Ելք» խմբակցության հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Առաջարկվում է, որ եթե մինչև 21 տարին լրացած անձին հաջողվում է մուտք գործել խաղատուն, ըստ առաջարկվող փոփոխության՝ այնտեղ անձի մասնակցությամբ տեղի ունեցած շահումը կամ կորուստն անվավեր է ճանաչվում, իսկ խաղատան կազմակերպիչը յուրաքանչյուր դեպքի […]

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին

Հունվարի 16-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։    Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել է ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա)։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։ Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից […]

Առաջարկում են սահմանափակել խաղատուն մտնողների թիվը

Խորհրդարանում քննարկման է ներկայացվել «Ելք» խմբակցության ներկայացրած «Շահումով խաղերի, ինտերնետշահումով խաղերի և խաղատների մասին» օրենսդրական նախաձեռնությունը։ Հեղինակներն առաջարկում են օրենքով ամրագրել, որ լիազոր մարմնի սահմանած կարգով պետք է ստուգել խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը, որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ։ «Մենք առաջարկում ենք նաև մոլի խաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութականծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու խաղասրահկատարվող այցելությունները սահմանափակվեն, դրա համար կարգ է սահմանվւմ։ Գործող  օրենսդրությամբ մինչև 21 տարեկան ֆիզիկական անձինք իրավունք չունեն մուտք գործել խաղասրահ, սակայն որևէ ընթացակարգ չունենք, որ խաղասրահը հսկի տարածքը և պատասխանատավություն կրի դրա համար։ Դրա համար հստակ ընթացակարգ ենք նախատեսում, որ մուտք գործող անձի փաստաթուղթը ստուգվելու է այսուհետ և պետք է ստուգվի, թե արդյոք նրա 21 տարին լրացել է», – ասաց նախագծի հիմնկան զեկուցող Էդմոն Մարուքյանը։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ինչու է Կառավարությունը դեմ եղել ինքնաարգելանքին։ «Իրենք պնդում ենք, որ Քաղաքացիական օրենսգիրքը նման հնարավորություն չի տալիս, որ անձն ինքն իրեն սահմանափակ գործունակ ճանաչի, […]

2018 թվականի օլիմպիական առաջին հաջողությունները

2018 թվականի հունվարի 10-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 14-րդ օլիմպիադան, որին մասնակցել է նաև ՀՀ դպրոցականների թիմը: Հայաստանի թիմը ներկայացրել է 18 դպրոցական՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից և Քվանտ վարժարանից: Հայաստանի երկու թիմերը նվաճել են 7 մեդալ՝ 2 ոսկի և 5 բրոնզ: Ֆիզմաթ դպրոցի թիմից մեդալների են արժանացել՝ Գևորգյան Դավիթ /ֆիզիկա, ոսկե մեդալ/, Մաղաքյան Գագիկ /մաթեմատիկա, ոսկե մեդալ/, […]

Մեքենան գլորվել է ձորը

Հունվարի 16-ին, ժամը 09:39-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ առանց պետհամարանիշի «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 […]

«Սասնա ծռեր» -ը բոյկոտում են. չեն մասնակցի դատին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Նշենք, որ նախորդ դատական նիստին «Սասնա ծռեր»-ի անդամները բոյկոտել են նիստը, ի աջակցություն իրենց հացադուլավոր ընկերների և լքել են նիստերի դահլիճը հրաժարվելով իրենց պաշտպաններից: Պաշտպանները սակայն այսօր դատարան էին եկել: Լրագրողների հետ զրույցում փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ իրենք ըստ էության […]

Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակը երևակայական հիվանդ է

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Մեր արևելյան հարևանների մոտ կրկին “արցախյան” սրացում է…Ամենազավեշտալին այն է,որ պաշտոնական Բաքուն փորձում է կեղծել այլ երկրի ներկայացուցչի խոսքերը և այն ներկայացնել սեփական հասարակությանը որպես պաշտոնական Բաքվի դիրքորոշման հաղթանակ… Հունվարի 15-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՌԴ ԱԳՆ-ի 2017 թ-ի աշխատանքին վերաբերող մամլո-ասուլիս էր կազմակերպել,որի ժամանակ անդրադարձել […]

Ոստիկանության պաշտոնատար անձինք խոշտանգում են կատարել և պաշտոնեական լիազորություններն անցնել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ: Այսպես, Ս. Ն.-ն հայտնել է, որ 24.05.2017թ.-ին անձնական գործերով գնացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ու իր պահանջը ներկայացրել համապատասխան աշխատակցին, սակայն վերջինիս կանչով իրեն մոտեցել են 3 ոստիկաններ և պահանջել […]

Կեղծիք տարածողները պատասխան են տալու

Որոշ ԶԼՄ-ներ դարձել են զանգվածային ապատեղեկատվություն տարածող միջոց: Մնում է հասկանալ` մասնագիտական որակների բացակայությունն է պատճառը, թե սեփական շահերի հետապնդումը: Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարում է, որ վերջին օրերին մամուլով շրջանառվող լուրերը, թե քաղաքապետարանը մահացածներից հարկ է հավաքում,  իրենց լրագրող համարող մի քանի հոգու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է եւ լրագրողական ու մարդկային էթիկայի կոպիտ խախտում, քանզի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված