12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կկարգավորվեն բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները

Գործադիրը հավանություն է տվել  «Բազմազավակ ընտանիքների մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և հարակից այլ օրենքներում լրացումներ  կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բազմազավակության և ընդլայնված վերարտադրության խրախուսումը` բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակի և երաշխիքների հստակեցմամբ, բազմազավակ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետության բարձրացումը, բազմազավակության գրավչության […]

«Ես արդեն 2-3 անգամ ձեռքս դրել եմ ձեր դոշին». դատավորը`Եղնուկյանին

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունվարի 18-ին շարունակվեց «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը, որը բավականին լարված ընթացավ: Գործով ամբաստանյալ  Կարո Եղնուկյանը հայտնեց , որ ցանկանում է լքել նիստերի դահլիճը, քանի որ իրեն վատ է զգում: Եղնուկյանը նախագահող  դատավոր Արտուշ Գաբրիելյանին հիշեցրեց, որ  նիստերի մասնակցելը վատ է ազդում […]

Եվրախորհրդի օրակարգում թուրքերենը աշխատանքային լեզուների ցանկից հեռացնելու հարցն է դրված

Թուրքերենը առաջիկայում կարող է հանվել Եվրոպայի խորհրդի աշխատանքային լեզուների շարքից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքի վերլուծաբան Գյուվեն Օզալփը։ Վերջինիս խոսքով՝ Թուրքիան վճռել է նվազեցնել ԵԽ-ի բյուջեում իր ներդրումների ծավալը՝ դուրս գալով Եվորպական խորհրդի «մեծ ֆինանսավորողների» ցուցակից։ 2016թ․ հունվարի մեկից հետո Թուրքիան Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Իսպանիայի և Ռուսաստանի հետ համարվում է ԵԽ բյուջեում […]

Ամրագրվել են Հանրային խորհրդի գործունեության խնդիրները և գործառույթները

Գործադիրը հավանություն է տվել «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ՀՀ սահմանադրության 2015 թ. փոփոխություններով պայմանավորված՝ համապարփակ կարգավորել Հանրային խորհրդի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ստեղծելով խորհրդի բնականոն գործունեության համար անհրաժեշտ և բավարար նախադրյալներ: Օրինագծով  ամրագրվել են Հանրային խորհրդի գործունեության խնդիրները և գործառույթները,  սահմանվել են […]

Վ.Աբգարյանը ձերբակալվել է՝ սպանություն կազմակերպելու և հանցավոր համագործակցություն ստեղծելու կասկածանքով

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Կ.Փիրուզյանի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սպանությունը եղել է պատվիրված. 3 անձ ձերբակալվել է: 2017 թվականի հունիսի 13-ին` ժամը 12:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում հնչել են կրակոցներ, որի […]

Վաշինգտոնը զարմացած է Թուրքիայի արձագանքներից

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նպատակ չունի թուրք-սիրիական սահմանին նոր զորախումբ ստեղծել: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ ամերիկացի պաշտոնյայի խոսքերով ԱՄՆ-ում զարմացած են, թե ինչու է Թուրքիան նման արձագանք տալիս: «Չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է Թուրքիան նման ռեակցիա ցուցաբերում: Մենք  ընդամենը տեղի ուժերին ենք աջակցում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից ազատագրված տարածքների անվտանգության […]

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:  Այս մասին տեղեկատվությունը Արմենպրես-ի հետ զրույցում հաստատեց նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը:  «Այո, նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա շարունակում է աշխատել, այսօր էլ հանդիպում է ունեցել»,-ասաց Վասակ Թարփոշյանը:  Աշոտ Մանուկյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել 2016թ. հոկտեմբերի 6-ին:

Հայտնաբերվել է կենդանիների կողմից հոշոտված կնոջ դի

Նոյեմբերի 11-ին Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհի հարևանությամբ հոսող Աղստև գետի ափին հայտնաբերվել է միջահասակ, սպիտակամաշկ, 30-ից 35 տարեկան կնոջ դի՝ կենդանիների կողմից հոշոտված: Կնոջ հագին եղել է լուսանկարներում պատկերված հագուստը: Ինքնության վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի