29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետք է իրականացնենք բոլոր ռեֆորմները․ Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:  Կառավարության ղեկավարը նախ անդրադարձել է գերատեսչությունից ունեցած իր ակնկալիքներին և ընդգծել. «Մենք ձեզ հետ պետք է գիտակցենք, որ գյուղատնտեսության նախարարության խնդիրը հետևյալն է. պետք է իրականացնենք  բոլոր ռեֆորմները, որպեսզի ունենանք ժամանակակից, […]

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում

Հունվարի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 136 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 117-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 19 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 38 հեռախոսազանգ, որոնցից 36-ին […]

Սյունիքում բեզուարյան այծի ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

«Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի տարածքում բեզուարյան այծի ապօրինի որսի դեպքի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: 2018 թվականի հունվարի 25-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում ստացվել է գրություն և կից փաստաթղթեր, որոնց համաձայն՝ 2018 թվականի հունվարի 24-ին «Զանգեզուր կենսոլորտային համալիր» […]

Գերմանիան կասեցրել է տանկերի վաճառքը Թուրքիային` քրդերի դեմ դրանց օգտագործման պատճառով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու արտգործնախարար Սիգմար Գաբրիելը նախկինում Թուրքիային վաճառած «Leopard 2» տանկերի արդիականացումը, ինչպես նաև նոր տակերի վաճառքը անորոշ ժամանակով կասեցնելու որոշում են ընդունել: Գերմանիայի հասարակության շրջանում վրդովմունք են առաջացրել օրերս տարածված լուսանկարները, որոնցում երևում է, որ Թուրքիան գերմանական արտադրության տանկեր է օգտագործում Աֆրինում քրդերի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների շրջանակներում: Թուրքական «Demokrathaber.org» լրատվական […]

Դավոսում վարչապետը հանդիպել է Կանադայի և ԱՄԷ խոշոր ներդրումային ընկերությունների ղեկավարների հետ

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 25-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի ներդրումների և զարգացման ընկերության («Sharjah Investment and development authority») ղեկավար Բոդուր ալ Քասիմիի հետ: Հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ ուղղված նաև ներդրումային դաշտի բարելավմանը և բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմանների ձևավորմանը։ ՀՀ […]

Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Սլովակիա

Հունվարի 28-30-ը պաշտոնական այցով Բրատիսլավայում (Սլովակիայի Հանրապետություն) կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Մարինա Մարգարյանը, Արամ Սարգսյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը: Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Սլովակիայի Հանրապետության նախագահ Անդրեյ Կիսկայի, Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի եւ Բրատիսլավայի ինքնավար […]

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Մանբիչի գյուղերը

Թուրքիայի զինուժին պատկանող կործանիչները հրթիռակոծել են Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչ շրջանի որոշ գյուղեր: Ըստ թուրքական «memurlar» լրատվական կայքի Սևյադե և Դենդեօղլու գյուղերի հրթիռակոծության հետևանքով ոչնչացվել են Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG)  հենակետերը: Վերջիններս պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն: Նշենք, Մանբիչում գտնվում են ամերիկացի հատուկջոկատայիններ, ովքեր վաղուց տեղակայվել են այդտեղ և […]

Այժմ հերթը մտքի ու քանդակի վարպետներինը պիտի լինի

Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «2016 թվականին Հռոմի Սանտա Չեչիլիա Ազգային Ակադեմիայի հանրահայտ երգչախմբի կողմից Սուրբ Իգնատիոս Լոյոլացի եկեղեցում Ալֆրեդ Շնիտկեի «Խառը տիպի երգչախմբի համար քառամաս կոնցերտի» հիանալի կատարումը տպավորել էր հյուրերին: Համերգը նվիրված էր Սուրբ Գրիգոր Նարեկացու Տիեզերական եկեղեցու Վարդապետ հռչակվելուն։ Ստեղծագործության ընտրությունը պատահական չէր. Ալֆրեդ Շնիտկեն 1984-1985թթ. քառամաս […]

Պարզվել են Նորագավիթում տեղի ունեցած սպանության հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Շենգավիթում Սամվել Ավագյանի սպանության դեպքի հանգամանքները, բացահայտվել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 46-ամյա տղամարդուն: 2017թ. հոկտեմբերի 3-ին` ժամը 20:35-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ՝ ծնված 1969 թ.։ Վերջինիս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի