Վարչապետը նոր լուսանկարներ է հրապարակել Դավոսից
Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, մեկնաբանություններում գրելով՝ Դավոս։
Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, մեկնաբանություններում գրելով՝ Դավոս։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:30-16:30 Մոսկովյան փ. 31 շենքի 11 և 12 մուտքերը և հարակից հանրային բաժանորդները, Սարի թաղի 13-19 շարքերը մասնակի և հարակից հանրային բաժանորդները, Բայրոն փ. 8, 10, 12, Մոսկովյան փ. 21, 23, […]
Բանակի տեղեկատվական կենտրոնում հունվարի 24-ին տեղի է ունեցել ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի՝ 2017թ. բանակային տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետությունից ժամանած մի խումբ լրագրողներ և Արցախում հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Ասուլիսի մեկնարկում բանակի հրամանատարը հանդես է եկել ներածական […]
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Human Rights Watch հեղինակավոր և հանրաճանաչ հասարակական կազմակերպությունն անցյալ շաբաթ հրապարակեց իր տարեկան զեկույցը, որն արձանագրել է մարդու իրավունքների խախտումները 2017 թվականի ընթացքում ավելի քան 90 երկրներում, ներառյալ Հայաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում: ՀԱՅԱՍՏԱՆ Ստորև համառոտ ներկայացված է Human Rights Watch-ի զեկույցից՝ […]
Կառավարության ծրագրից բխող պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ժամանակացույցով սպանդանոցային մորթին անցում ապահովելու նպատակով ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ իրականացվում է «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիր»: Ծրագրի շրջանակում ամբողջ հանրապետությունը կապահովի սպանդանոցային ցանցով՝ էականորեն բարելավելով սննդամթերքի անվտանգության պայմանները: Կառուցվող 21 նոր սպանդանոցները կգործեն արդեն հուլիսից: Եթե հաշվի առնենք, որ ստացվել են նաև սպանդանոցներ կառուցելու լրացուցիչ հայտեր՝ ակնկալվում է, որ […]
Հունվարի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։ Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել […]
Հայոց պատմության կարևորագույն թերթերից մեկը՝ Պոլսում լույս տեսնող «Ժամանակը», 2018 թվականին բոլորում է իր 110-րդ տարին: «Ժամանակը» ոչ միայն հայերի համար է պատմական, հասարակական մեծ կարևորություն ներկայացնում, այլև այսօրվա Թուրքիայի ամենահին օրաթերթն է, որն առանց լուրջ դադարների տպագրվում է ցայժմ: Թուրքիայում այն ներկայացնում են նաև որպես «ազգային փոքրամասնության՝ աշխարհում շարունակաբար տպագրվող ամենահին թերթ»: Օսմանյան շրջանում […]
Քրիստոսի արյունը հավատացայալին տալիս է . 1. Ներում – Հռոմ. 3.25 «Աստված Քրիստոսին սկզբից սահմանեց քավություն լինելու համար` Նրա արյան զորությանը մեր հավատալով, որպեսզի Նա Իր արդարությունը ցույց տա մեր մեղքերին թողություն տալով` Աստծո սահմանած ներելու ժամանակին» : Եփես. 1.7 «Սիրելիով ունենք փրկություն, Նրա արյունով` մեղքերի թողություն` ըստ Իր շնորհքի»: Եբր. 9.22 «առանց արյուն թափելու […]
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Օրերս ոստիկանությունում տեղեկատվություն էր ստացվել, որ «Ծիրանի Էդո» մականունով Նոր Նորքի առաջին զանգվածի բնակիչն ապօրինի կերպով թիկնազոր է պահում, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Հունվարի 22-ին Գայի պողոտայից նրա թիկնազորը բերվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:





























