07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի  27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մեղրու, Կապանի,
Գորիսի, Սիսիանի, Եղեգնաձորի, Աշտարակի,  Արմավիրի, Թալինի, Ապարանի,  Մարալիկի, Աբովյանի, Դիլիջանի,  Իջևանի, Վանաձորի,  Ստեփանավանի,
Նոյեմբերյանի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:

Բքի և ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում, Մեղրու և Արթիկի ճանապարհներին գետնաբուք է։

Գավառ-Սևան և Գավառ-Մարտունի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են  մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ