29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետը Դավոսում հանդիպել է Ասիական զարգացման բանկի նախագահի հետ

Դավոսում կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը  Ասիական զարգացման բանկի նախագահ Թեքհիկո Նակաոյի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում Բանկի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, ճանապարհաշինության, սեյսմիկ անվտանգության բարելավման և բազմաթիվ այլ բնագավառներում: ՀՀ վարչապետը Բանկի նախագահին է ներկայացրել ՀՀ տնտեսության մեջ նախորդ տարի գրանցված դրական արդյունքները և վստահեցրել է, […]

«Ընտանիքներում դեռահասների խնդիրները պիտի ադեկվատ արձագանք ստանան»

«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի նախագահ Միրա Անտոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝    իրենց կենտրոնում նախորդ տարի  215 երեխա են ընդունել։ Համեմատած մյուս տարիների հետ՝ իրենց դիմողների թիվը նվազել է։ «Միտումները, իհարկե,  հուսալի չեն։ Մեզ առավելապես դիմում են ընտանեկան բռնության պատճառով կամ այն պատճառով, որ դեռահասության հետևանքով առաջացած խնդիրներին ադեկվատ արձագանք չի տրվում։ Առաջին […]

Համանախագահները փետրվարին կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) տարածաշրջան կայցելեն փետրվարի առաջին տասնօրյակում: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ-ի թղթակցին հայտնել է Պոպովը: Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահը հայտնել է, որ այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները:

Երեխաներ ունեցող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 28-ը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող, երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների՝ 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար դիմում-հայտերի ընդունումը:  Հիշեցնենք, որ դիմելու պահին ուսանող-ծնողների տարիքը չպետք է գերազանցի 36-ը։ Դիմորդը պետք է առաջին կուրսից սովորած լինի առկա համակարգում, ոչ թե հեռակայից տաղափոխված […]

Պավել Մանուկյանը եւ Վարուժան Ավետիսյանը Սեֆիլյանի գործով կհարցաքննվեն/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վարչական շարունակվում է  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննությունը: Փաստաբան Արայիկ Պապիկյանը դատարանին միջնորդեց, որպես վկա դատարան բերել «Սասնա ծռեր»-ի  գործով ամբաստանյալ  Վարուժան Ավետիսյանին: «Կարծում եմ՝ այս ամենը կարող է էական նշանակությունունենալ, ինչպես այս գործով իմ պաշտպանյալ Ժիրայր Սեֆիլյանի, այնպես էլ մյուս գործով իմ պաշտպանյալ Վարուժան Ավետիսյանի, նաեւ այս […]

Էդմոն Մարուքյանը կոչ է արել Թուրքիային զորքերը դուրս բերելու Սիրայի տարածքից

Հարգելի գործընկեր, Հունվարի  24-ին  Եվրոպայի  խորհրդի  խորհրդարանական  վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի նիստում հրատապ քննարկվող «Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա» թեմայով Լուսավոր   Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Եվրոպայի Դեմոկրտաների և Լիբերալների քաղաքական խմբի անունից ելույթ է ունեցել , որում մանրամասն ներկայացրել է Թուրքիայի կողմից խաղաղ բնակչության շրջանում իրականացվող ռազմական գործողությունները, քաղաքացիական […]

Դա մեզ չի փրկի. աֆրիկացիները հետամնաց չեն, որ մերժում են ԳՄՕ-ները

Բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր խորհրդարանում «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հիշեցրեց, որ երբ Աֆրիկայում սովի դեմ պայքարի համար Եվրոպայից ԳՁՕ պարունակում սննդամթերք էր ուղարկվում, ամբողջ Աֆրիկան վեր կացավ, ասաց՝ ձեր ԳՄՕ պարունակող սնունդը մենք չենք ընդունի: Դանիելյանը հարցրեց Առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանին, թե […]

Էկոմթերքներով սնվելու են միայն հարուստների երեխաները. պատգամավոր

 ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանն ասում է, որ եթե ԳՁՕ պարունակող մթերքների գնային արժեքը շատ ավելի ցածր է, քան էկոմթերքների, ապա պարզ է, որ ավելի առողջարար է էկոմթերք օգտագործել: Այս մասին նա նշեց այսօր   «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:  Պատգամավորն ասաց, որ հայտարարվում է, որ ԳՁՕ պարունակող սնունդներն ավելի […]

Հրդեհ «Կովկասի Գերուհի» ռեստորանում

Հունվարի 26-ին, ժամը 00:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 4/6 հասցեում գտնվող «Փարիզ» հյուրանոցից ծուխ է նկատվում: Նույն ժամին նշված հասցեից ազդանշան է ստացվել նաև «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով: Հյուրանոցի վերելակի հորանից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամիրյան փողոցի […]

Պետք է սպասել Բաքվի նոր սադրանքների

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է,որ փետրվարի առաջին տասնօրյակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն տարածաշրջան և կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ…Պոպովը նշել է,որ համանախագահները տարածաշրջան են ժամանելու հունվարի 18-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Կրակովում տեղի ունեցած հանդիպման ժամանակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի