27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դա մեզ չի փրկի. աֆրիկացիները հետամնաց չեն, որ մերժում են ԳՄՕ-ները

Բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր խորհրդարանում «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հիշեցրեց, որ երբ Աֆրիկայում սովի դեմ պայքարի համար Եվրոպայից ԳՁՕ պարունակում սննդամթերք էր ուղարկվում, ամբողջ Աֆրիկան վեր կացավ, ասաց՝ ձեր ԳՄՕ պարունակող սնունդը մենք չենք ընդունի: Դանիելյանը հարցրեց Առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանին, թե ըստ նրա աֆրիկացիները հետամնաց են, թե բնությանը մոտ են:

Մելիք-Նուբարյանն արձագանքեց՝ չի կարելի այստեղ հետամնացության մասին խոսել: «Բնական է, որ մենք էլ ենք շահագրգռված, որ մեր սերունդներն առողջ սնունդ օգտագործեն, ԳՄՕ պարունակող մթերքները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար, բայց որպեսզի ռիսկի գործունեության ադեցությունը կարողանանք հաստատել, գիտական հետազոտություններ պիտի արվեն: Դրանք, համոզված եմ, արվում են, իսկ այս փուլում մենք առաջարկում ենք լինել զգուշավոր և սպառողին առաջարկում ենք, որ ինքը որոշի՝ օգտագործել, թե ոչ»:

Կարինե Դանիելյանն արձագանքեց, որ եթե մեկը չի օգտագործում, բայց մյուսն է օգտագործում, դա էլի խնդիր է, ամուսնությունների միջոցով մտնում է պոպուլյացիայի մեջ: «Դա մեզ չի փրկի, եթե պոպուլյացիայի մեջ մուդագեն փոփոխությունը մտավ, կապ չունի՝ ով օգտագործեց, ով՝ ոչ,  այդ 0.9 տոկոսը մեզ չի փրկի»,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ