29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուշադրություն դարձնել Դավոսի պայմանավորվածություններին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակցության արդյունքներին: Վարչապետն ընդգծեց, որ Դավոսում այդ համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, մասնավորապես օտաերերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: «Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և նախանշվել են համագործակցության ուղղություններ»,-ասաց նա ու հանձնարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավարին, […]

Որտեղի՞ց էդքան փող կանանց գաղութի պետին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը պատկառելի ունեցվածքի տեր է: Դա երեւում է նրա՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի ուսումնասիրությունից: Ըստ այդմ, Աֆրիկյանն ունի մեկ առանձնատուն, 1 բնակարան, հասարակական նշանակության 1 շինություն, ոչ բնակելի 1 տարածք, 6 հատ հողամաս: Որպես շարժական գույք նա հայտարարագրել է «Lexus LX» […]

Վազգեն Սարգսյանի եղբայրը հրապարակել է Արմեն Սարգսյանի նամակը (ֆոտո)

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, հրապարակել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի նամակը իր եղբորը: «Չէի ցանկանա եղբորս՝ Վազգենի անձնական նամակները ընդհանրացնել, բայց էս մեկը բացառության կարգով, վաղվանից օրիգինալը կտեղադրվի Վ. Սարգսյանի տուն-թանգարանի նամակների ցուցասրահում, ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք տարեթվին, այսինքն Արմեն Սարգսյանի անմիջապես հրաժարականից հետո. նամակը գրվել է Լոնդոնի […]

Թուրքիայի արտգործնախարարությունը պարզաբանումներ է պահանջել Ռուսաստանից

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանից բացատրություններ է պահանջել` Սոչիում Սիրիայի հարցով հրավիրված կոնգրեսին Թուրքիայի ձախակողմյան «ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամ Միհրաչ Ունալի մասնակցության վերաբերյլ: Ըստ «Haberturk»  լրատվամիջոցի՝ Ունալը Թուրքիայի կողմից մեղադրվում է  թուրքական Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում 2013 թ.-ի ահաբեկչությանը մասնակցելու մեջ: Դրա հետևանքով մահացել էր 52 մարդ: Թուրքիայի  արտգործնախարարությունը շեշտել է, որ  Միհրաչ Ունալի անունը […]

Աղոթքն ամենամեծ գործիքն է հաղթելու ճանապարհին

Աղոթքն ամենամեծ գործիքն է ինքդ քեզ ստիպելու, քննելու, հաղթելու ճանապարհին: Մարդ ամեն ինչ կարող է հաղթահարել կյանքում, բայց ամենադժվարն իրեն հաղթելն է: Աղոթքի մեջ է, որ կարողանում ես ինքդ քեզ ճանաչել, պատկերացնել Աստծո փառքի առաջ ու տեսնել, թե որքան փոքր ես այդ փառքի առջև … Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Այն կատարում ենք մարդկանց կողմից փառավորվելու համար

Մի արարք, որ ինքնին գեղեցիկ է և արժանի ամեն դրվատանքի, արժեքազրկվում է ու Աստծուց չի վարձատրվում, հենց որ մենք այն կատարում ենք երևալու և մարդկանց կողմից փառավորվելու համար: Ղուկ. 11: 1-13 Գործ. 15: 30 – 16: 5 Բ Պետ. 3: 1-9 Հովհ. 6: 39-72 Մատթ. 13: 24-35 Մար. 6: 7-13 Մայիսի 1, Օրվա խորհուրդը Աղբյուր` […]

Մեր խնդիրը ժամանակակից, լավ կրթական համակարգ ունենալն է. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու  2018 թ. անելիքներին:                  ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը զեկուցել է, որ նախարարության գործունեությունն ուղղված է եղել կրթության որակի և մատչելիության բարելավմանը` համակարգի բովանդակային և մեթոդների արդիականացման, իրավական դաշտի ամրապնդման ու կառավարման արդյունավետության բարձրացման ճանապարհով: […]

Սլովակիայի նախագահը Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը

Սլովակիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի հետ: Արա Բաբլոյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ ձեւավորվել են կառուցողական, փոխըմբռնման եւ երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության վրա հիմնված կապեր: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել քաղաքական երկխոսության […]

Վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին: Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Այս համատեքստում զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են հաջորդ շաբաթ նախատեսվող՝ ՀՀ կառավարություն-ԱՄՆ ՄԶԳ համագործակցությանը նվիրված  շնորհանդես-քննարկմանը, որի ժամանակ ներկայացվելու են տարբեր ոլորտներում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի