08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ուշադրություն դարձնել Դավոսի պայմանավորվածություններին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակցության արդյունքներին: Վարչապետն ընդգծեց, որ Դավոսում այդ համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, մասնավորապես օտաերերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:

«Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և նախանշվել են համագործակցության ուղղություններ»,-ասաց նա ու հանձնարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին 7 օրվա մեջ այցի արդյունքների մասին հաշվետվությունն ու ընդհանուր տեղեկատվությունը փոխանցել շահագրգիռ մարմիններին:

Իսկ ԱԳ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին, Էներեգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Գյուղատնտեսության, Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին ձեռնարկել մկիջոցներ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կոնկրետ ժամկետներում կատարման, մշակման ու ներկայացման նպատակով ու Կառավարության աշխատակազմ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ