29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ ԵԿ-ն անվանական կրթաթոշակներ է հանձնել ռազմական կրթություն ստացող ուսանողներին

Հունվարի 31-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախաձեռնությամբ Գարեգին Նժդեհի, Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակներ են հանձնվել ռազմական կրթություն ստացող ուսանողների։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանի տեղեկացմամբ՝ այս ծրագիրն իրականացվում է 12 տարի անընդմեջ և նպատակ ունի խրախուսելու ռազմական կրթություն ստացող ուսանողներին։ «Կրթաթոշակի արժանացած ուսանողները մինչև իրենց ուսումնառության ավարտը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից […]

Նույն սայլը, հերիք է, ճռռա էլի. Միհրան Պողոսյան

«Դա ԱՄՆ ներքին խնդիրն է, և ես չեմ կարող դրան գնահատական տալ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ խոսելով  ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած՝ Ռուսաստանի պաշտոնյաների և գործարարների ցանկի մասին, որում ընդգրկված է նաև հայազգի գործարար Սամվել Կարապետյանը: Ինչ վերաբերում է նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանին, ապա Մ. […]

Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են Երևանի նախադպրոցական ուսումնական հաստատություններից մեկից 2006-2013թթ.. ընթացքում կատարված հափշտակությունները. մեղադրանք է առաջադրվել հաստատության տնօրենին: Նախադպրոցական ուսումնական հաստատությունում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ […]

Արմեն Սարգսյանը պարզաբանել է ժամանակ խնդրելու պատճառը

ՀՀ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ի առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի ներկայացուցիչների հետ: Նա այստեղ անդրադարձել  է հարցին, թե ինչու է   ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից մտածելու համար ժամանակ խնդրել: «Մտածելու ընթացքում ես նաև մարդկանց հետ հանդիպելու կարիք ունեմ: Իսկ մտածելու համար ժամանակ խնդրելու համար մի քանի պատճառ ունեմ, որոնցից […]

Արդարության և ճանաչման համար պայքարը մեր պայքարն է. Մակրոնը՝ Հայոց ցեղասպանության մասին

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընթրիքին մասնակցել են նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ-դե-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ, այդ թվում՝ հայազգի պատգամավոր Պատրիկ Դևեջյանը, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Ֆրանսիայի հայկական և հրեական համայնքների ներկայացուցիչներ: Ընթրիքի պատվո հյուրն էր […]

Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ՀՀ զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագրի նախագիծը և սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացը: Առաջին հարցի մասին խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Մինչ այդ, Հանրապետության Նախագահն իր մոտեցումներն ու գնահատականներն է ներկայացրել […]

Հրդեհ Ստեփանավան քաղաքում

Հունվարի 30-ին, ժամը 19:24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Գերմանական թաղամասում:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գերմանական թաղամասի տնակային ավանում՝ տներից մեկի մոտակա փայտյա շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:44-ին, մարվել՝ 20:38-ին: Այրվել է փայտյա շինությունը (մոտ 24 քմ):

«Գոնե տեսնում ենք, որ նախագահի պաշտոնին ներկայացվող մարդն ունի թե՛ փորձ, թե՛ կրթություն» (տեսանյութ)

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը խորհուրդ է տալիս ՀՀԿ-ի նախընտրելի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին խոսելուց առաջ նախ գիտակցել, որ  նա հասարակության օգնությամբ չի գալիս այդ պաշտոնին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հովհաննես Իգիթյանը նկատեց՝ ՀՀ նախագահի պաշտոնից ներկա սահմանադրության պայմաններում մեծ սպասելիքներ ունենալ չի կարել: «Այս պաշտոնում ընտրված մարդը չի կարող էապես փոխել: Հայաստանում ամեն պաշտոնում […]

Դիլիջան-Վանաձոր, Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Դիլիջան-Վանաձոր, Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի