26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նույն սայլը, հերիք է, ճռռա էլի. Միհրան Պողոսյան

«Դա ԱՄՆ ներքին խնդիրն է, և ես չեմ կարող դրան գնահատական տալ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ խոսելով  ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած՝ Ռուսաստանի պաշտոնյաների և գործարարների ցանկի մասին, որում ընդգրկված է նաև հայազգի գործարար Սամվել Կարապետյանը:

Ինչ վերաբերում է նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանին, ապա Մ. Պողոսյանն ընդգծեց. «Որպես չորրրդ նախագահ՝ Արմեն Սարգսյանը լավագույն թեկնածուն է՝ հաշվի առնելով իր փորձն ու անցած ուղին»:

Խոսելով իշխանությունների աշխատանքի մասին՝ նա նկատեց, որ ինքը կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիր է եղել միշտ, ինչպես և իր անդամակցած կուսակցությունը: Նա հերքեց նաև անընդհատ շրջանառվող լուրերը, թե առնչություն ունի «Քեթրին գրուպի» հետ.

«Ես «Քեթրին գրուպի» հետ կապ չունեմ։ Որպես բիզնես միջավայր և որպես բիզնեսի կարգավորում՝ չեմ մասնակցում:

Նույն սայլը, հերիք է, ճռռա էլի», – հայտարարեց նա: Նկատենք, որ «Քեթրին գրուպ» ընկերությունը զբաղվում է շուկայում բանանի ներկրմամբ և այն կապվում է Միհրան Պողոսյանի հետ։ 
Անդրադառնալով բանանի շուկային` Պողոսյանն ասաց, որ շուկայում մրցակցային դաշտն ապահովված է։ «Այսօրվա կառավարությունը բավականին մեծ մրցակցային դաշտ է ապահովել բազում ճյուղերում։ Եվ այդ բազում ճյուղերից մեկը ձեր վկայակոչած բանանի շուկան է։ Ես հիացած եմ, թե կառավարությունը ոնց կարողացավ ապամոնոպոլիզացնել շատ ճյուղեր, օրինակ՝ բանանի շուկան։ Կարծում եմ, որ դա լավ նախադրյալ է տնտեսության զարգացման համար»,-նկատեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ