26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Գոնե տեսնում ենք, որ նախագահի պաշտոնին ներկայացվող մարդն ունի թե՛ փորձ, թե՛ կրթություն» (տեսանյութ)

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը խորհուրդ է տալիս ՀՀԿ-ի նախընտրելի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին խոսելուց առաջ նախ գիտակցել, որ  նա հասարակության օգնությամբ չի գալիս այդ պաշտոնին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հովհաննես Իգիթյանը նկատեց՝ ՀՀ նախագահի պաշտոնից ներկա սահմանադրության պայմաններում մեծ սպասելիքներ ունենալ չի կարել: «Այս պաշտոնում ընտրված մարդը չի կարող էապես փոխել:

Հայաստանում ամեն պաշտոնում սպասում ենք մականունով կամ քրեական անցյալ ունեցող մարդ տեսնել, գոնե այս պարագայում մենք տեսնում ենք, որ նախագահի պաշտոնին ներկայացվող մարդն ունի թե՛ փորձ, թե՛ կրթություն և այլն: Ինձ համար դժվար է խոսել Արմեն Սարգսյանի մասին, ես սուբյեկտիվ եմ այդ հարցում, քանի որ վաղուց ճանաչում եմ նրան, ճանապարհ ենք անցել միասին: Թե ինչպես ինքը կկարողանա տեղավորվել իր կեցվածքով Հայաստանի իրավիճակի մեջ, դա պարզ կլինի ժամանակի ընթացքում»,- հավելեց նա:

 Henaran.am-ի հարցին, թե հնարավոր է, որ ՌԴ-ի ազդեցությունը Հայաստանում թուլանում է՝ հաշվի առնելով, որ Արմեն Սարգսյանն ընկալվում է որպես Եվրոպայից բերցված թեկնածու,  Հ. Իգիթյանը պատասխանեց. «Հայաստանի՝ ՌԴ-ի հանդեպ վերաբերմունքը պայմանավորված չէ նախագահով, քանի որ ՌԴ-ն բոլոր ոլորտներում արդեն մենաշնորհային դիրք ունի՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, էներգետի, ֆինանսական և այլն: Նույնիսկ այն հայերը, որ համարվում են ՀՀ-ում ներդրում անող գործարար, ըստ էության, ՌԴ գործիչներ են, անկախ նրանից, որ իրենց անվան վերջում «յան» վերջավորությունն է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ