29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարության նիստերը կլինեն դռնփակ, գործադիրի անդամները կերդվեն. ուշագրավ փոփոխություններ (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, թե օրենքով սահմանվել է, որ կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն: «Վարչապետի որոշմամբ` նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց»,-ասաց Դավիթ Հարությունյանը: Նախարարի խոսքով` Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել Կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի […]

«Վճռաբեկ բողոքով պահանջում եմ արդարացնել Խանդոյանին կամ բեկանել գործը» .մանրամասներ

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը` Արարատ Խանդոյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արա Ղարագյոզյանը: Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը (Միայնակ գայլ Արայիկ Խանդոյանի եղբայրը) կալանավորվել է 2016թ. հուլիսի 21-ին Երևան քաղաքի Մ. Խորենացու և Քրիստափորի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առիթով:  Պաշտպանի խոսքով` Արարատ Խանդոյանը […]

Կարեն Կարապետյանը մեկնում է Ղազախստան

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան՝ Ալմաթի քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Նախատեսված է նաև վարչապետի մասնակցությունը և ելույթը «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» խորագրով միջազգային համաժողովին:  

Երեւանում դպրոցական աղջիկն ինքնասպանության փորձ է արել

Երեւանում անչափահաս աղջիկն ինքնասպանության փորձ է արել: Հունվարի 31-ին ժաը 20։10-ի սահմանում «Մուրացան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել են, որ «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ։ shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Երեւանի բնակիչ՝ 16-ամյա Ռ. Մ.-ն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով տանը խմել է մեծ քանակությամբ դեղահաբ։ Փաստի առթիվ […]

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:    Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Սևանի, Գավառի, Վայքի, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, Տիգրանաշենի և Մեղրու լեռնանցքներում տեղ – տեղ մերկասառույց է:    Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով ու ավազով մշակման աշխատանքներ:   […]

Փոփոխություններ ՊՆ-ի տեղեկատվական հաղորդումներում

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է ՊՆ-ում ստեղծել«Զինուժ» մեդիա» պետական հիմնարկ։ Նորաստեղծ հիմնարկում կվերակազմակերպվեն  «Զինուժ» ստուդիա», «Հայ զինվոր» պաշտոնաթերթ» և «Սպայի տուն» պետական հիմնարկները:  Հիմնարկի գործունեության խնդիրները, նպատակներն ու գործառույթներն են լինելու հեռուստածրագրերի, ռադիոհաղորդաշարերի և տպագիր մամուլի միջոցով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի գործունեության լուսաբանումը, զինվորական […]

Վարչապետը, ՍԴ-ը և Բարձրագույն խորհուրդը կարող են միջնորդել պետական պարգև տալու

Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ներկայումս հանրապետության նախագահն է պարգևում շքանշաններով, և առ այս պահը կար օրենք, որը կանոնակարգում էր պարգևներ տալու վերաբերյալ հարցերը, բայց ծայրահեղ սահմանափակ էին դրանք: […]

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին առաջարկել 2018 թվականի փետրվարի 6-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ: ԱԺ արտահերթ նիստ կգումարվի հետևյալ օրակարգով և քննարկման հաջորդականությամբ` 1) «Ներման մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն […]

Մի հատ նայեք, կարծում եմ՝ այնտեղ խնդիր ունենք. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Հանրապետական գործադիր մարմինների 2017 թվականի աշխատանքների հաշվետվությանն ու 2018 թվականի աշխատանքներին: «Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի և հաշվետվողականության կարևորությունը՝ հանձնարարում եմ 20-օրյա ժամկետում հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին ու մարզպետներին, ըստ ոլորտների, հանրությանը ներկայացնել 2017 թվականին նախաձեռնած բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, միջոցառումների ու գերակա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ […]

Յուվեցի Կարոյի փեսայի մահվան վարկածները. Նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 27-ին Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` 33-ամյա Գոռ Առաքելյանի դին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահներն այս օրերին ստուգում են Գոռ Առաքելյանի ընկերների շրջանակը, որոնց հետ նա այդ օրը եղել է հյուրանոցում: Արդեն նրանցից մի քանիսին հրավիրել են հարցաքննության: Ինչպես պնդում են մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի