14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բացահայտվել է թմրանյութի մաքսանենգության աննախադեպ խմբաքանակ

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից 2017 թվականի ընթացքում մաքսային իրավախախտումների կանխման ուղղությամբ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների արդյունքում, ըստ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանի, հարուցվել է 154 քրեական գործ և կանխվել է մաքսային իրավախախտումների 288 փորձ: «Մասնավորապես հայտնաբերվել է թմրանյութի մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ: 2017-ին ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության հետ համատեղ իրականացված […]

Խախտումներ հացի երկու արտադրամասերում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, վերահսկողական գործողությունների շրջանակում,  կասեցրել է Երևանի Պուշկինի 38 հասցեում գործող Ա/Ձ Վարդան Շահինյանի հացի արտադրամասի գործունեությունը: Արտադրամասում ոչ միայն խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները, այլև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, արտադրության տեխնոլոգիական գործընթացը չի […]

«Ակնկալում ենք, որ Եվրախորհրդարանը ՀՀ-ի հետ նոր համաձայնագիրը կվավերացնի մինչեւ 2019 թ. ընտրությունները». Արմեն Աշոտյան

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 30-ին հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի իր գործընկերների հետ: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2017 թվականի դեկտեմբերին Երեւանում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան ԽՀՀ-ի 17-րդ նիստի արդյունքներին, քննարկել խորհրդարանական համագործակցության օրակարգային հարցեր: Կարեւորվել են նաեւ […]

«Շատ լավ մեթոդ են գտել՝ գրգռելու Ռուսաստանի դեմ արտահայտվող դաշտը» (տեսանյութ)

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը գտնում, է, որ ռուս փորձագետների կողմից մեկնարկած ստորագրահավաքը՝ ուղղված նացիզմի վերացմանը հետսովետական երկրներում, որի մեջ ներառված է նաև ՀՀ-ում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժումը, ադրբեջանամետ փորձագետների նախաձեռբնությունն է: «ՌԴ-ն միատարր երկիր չէ և ունի տարբեր խմբավորումներ, կա մի խումբ, որն ապրում է խորհրդային միության կարոտախտով: Այդ իսկ պատաճով փորձում են քայլեր […]

Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունվարի 22-26-ն ընկած ժամանակահատվածում  նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 796 վնասված լուսատու: Ավարտվել են մայրաքաղաքի տոնական զարդերի ապամոնտաժման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:  

Ես սա թույլ չեմ տա` ուզում եք մեզ գնդակահարեք.Ապարանցի Պավլիկը ըմբոստացավ ու «թուրք» անվանեց դատախազին/տեսանյութ/

«Սասնա ծռերի» անդամները շարունակում են պայքարել ընդդեմ` մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի  գործով  այսօրվա նիստի ժամանակ  «Սասնա ծռեր»-ի անդամ Պավլիկ Մանուկյանը կրկին անգամ հանդես եկավ հայտարարությամբ. «Այլևս չեմ ասելու հարգելի դատարան, քանի որ մեզ ծաղրում եք: Ես սա թույլ չեմ տա` ուզում […]

Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քննչական […]

Գագիկ Համբարձումյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Համբարձումյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալի պաշտոնից: Համապատասխան հրամանգրում ասվում է. «Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը և 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` որոշում եմ. Գագիկ Համբարձումյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։

Հայտնի լրագրողներ Շևչենկոն և Սվանիձեն իրար են ծեծել (տեսանյութ)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «”Կոմսոմոլսկայա Պռավդա” ռադիոկայանի ուղիղ եթերով հեռարձակվող “Радиорубка” հաղորդաշարի ժամանակ թունդ բանավեճ է սկսվել հայտնի ռուսաստանցի լրագողներ Մաքսիմ Շևչենկոյի և Նիկոլայ Սվանիձեի միջև,որը վերածվել է ծեծկռտուքի…Բանավեճի պատճառն էր՝Ստալինի դերակատարությունը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում… Ստալինի երկրպագու Շևչենկոյի և ԽՍՀՄ առաջնորդի քննադատ Սվանիձեի բանավեճը,որքան հասկանալի է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի