29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ներդրողների մոտ վստահությունը ոչ թե ավելացել է, այլ նվազել. տնտեսագետ

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր Թաթուլ Մանասերյանին անհանգստացնում է Հայաստանի ներքին ներդրումների հետ կապված իրավիճակը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ներքին ներդրումները շատ կարևոր են, քանի որ եթե դրանք չկան, արտաքին ներդրումները չեն ունենա ցանկալի արդյունք:

«Սա նշանակում է, որ պետք է առաջնահերթ խթանել ներքին ներդրումները: Ես այսօր ներքին ներդրումների համար անվստահություն չեմ զգում: Կառավարությունն ունի բոլոր լծակները և կարող է օգտագործել, եթե ճիշտ կադրային քաղաքականություն վարի և ճիշտ օգտագործի մարդկային, ֆինանսական ռեսուրսները»,-կարծում է նա:

 

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով, սակայն, այսօր թե՛ բիզնես միջավայրի, թե՛ ներդրումների առումով գործ ունենք հակառակ իրավիճակի հետ: «Ներդրողների մոտ վստահությունը ոչ թե ավելացել է, այլ նվազել: Առհասարակ նոր կառավարության հետ ինչ–որ սպասելիքներ, ակնկալիքներ են ունենում ներդրողները: Բայց հիմա արդեն չկան այդ սպասելիքները: Մարդիկ հասկացել են, որ նոր կառավարությունը ոչ մի փոփոխություն չի մտցրել և ոչ մի քայլ չի արել՝ ներդրումների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Իսկ եթե բարենպաստ իրավիճակի մասին են խոսում, ապա դրան զուգահեռ պետք է ներկայացնեն, թե ի՞նչ չափանիշներից ելնելով է նման արդյունք գրանցվել»,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ