29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մտորումներ կոռուպցիայի մասին

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետազոտություններից մեկում ներկայացված է կոռուպցիայի պարզ սահմանումներից մեկը` «պաշտոնի չարաշահում անձնական օգուտ ստանալու նպատակով»: Ընդ որում, կոռուպցիան լինում է` «ըստ կանոնների» (երբ պաշտոնյան անձնական օգուտ է ստանում օրենքով սահմանված իր պարտականությունները կատարելու համար) և «ընդդեմ կանոնների» (երբ պաշտոնյան անձնական օգուտ է ստանում այնպիսի ծառայության կամ գործողության համար, որը իրավունք չունի տրամադրելու […]

Բունդեսթագը դատապարտում է Թուրքիայի գործողությունները Սիրիայում

Գերմանիայի խորհրդարանի (Բունթեսթագ) հերթական նիստերից մեկում քննարկվել է Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը: Թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցի համաձայն՝ Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» և «Ձախերի» կուսակցությունները համակարծիք են եղել, որ Թուրքիայի կողմից նախաձեռնած գործողությունը «միջազգային օրենքների խախտում է»: Մասնավորապես «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամ Ռոդրիկ Կիսեվետերն ասել է, որ Գերմանիայի կողմից Թուրքիային մատակարարվող գերմանական տանկերի վաճառքի […]

Ողբերգական վթար Աշտարակ-Գյումրի ճանապարհին. «Օպել»-ի վարարոդը տեղում մահացել է

Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Փարաքար գյուղի բնակիչ, 56-ամյա Գագիկ Առուշանյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում իր վարած Opel մակնիշի 34 AT 603 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոոտուց, բախվել նոր կառուցվող ճանապարհի բետոնե հատվածներին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ […]

Քաղաքացին անցել է Հաղթանակ կամրջի բազրիքից այն կողմ և սպառնացել ինքնասպան լինել

Փետրվարի 3-ին, ժամը 10:15-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված միջին տարիքի տղամարդն անցել է Երևան քաղաքի Հաղթանակ կամրջի բազրիքից այն կողմ և սպառնում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական […]

«Ձև էլ չկա՝ հասկանալու սփյուռքի համար ընդունելի է, թե ոչ նախագահի թեկնածուն»

«Ես չեմ կարծում, որ սփյուռքի հետ կապված ինչ-որ նշանակություն ունենալու է նոր նախագահը, քանի որ  արտաքին քաղաքականության հետ կապված մեծ լիազորություններ նախագահը չունի, ինչը Սահմանադրությունից է գալիս»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց քաղաքագետ Արմեն  Գրիգորյանը: «Մնացած  լիազորություններն էլ այնքան փոքր են, որ, կարծում եմ, դա նշանակություն չի ունենալու, ընդամենը քննարկումներ են, խոսքեր են, որ սփյուռքի համար ևս […]

Արթուր Բաղդասարյանն աշխատանքից ազատել է «գործադուլ» արած աշխատակիցներին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամանորի նախաշեմին ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության լուրերի բաժնի աշխատակիցները «գործադուլ» են սկսել։ Մոտ 10 հոգի դեկտեմբերի 20-ից չեն գնացել աշխատանքի՝ պահանջելով վճարել հունիսից չստացած աշխատավարձերը։ Հեռուստաընկերության ղեկավարությունը որոշել է գործադուլի մասնակիցներին ազատել աշխատանքից։ Սակայն մինչ այդ ոմանց լրիվ վճարել են ամառվանից չստացած աշխատավարձերը, ոմանց՝ մասնակի։ Այժմ հեռուստաընկերությունն աշխատում […]

Արցախի նախագահը հանդիպել է «Ազատ հայրենիք» կուսակցության երիտթևի անդամների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 2-ին հանդիպել է «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թևի մի խումբ անդամների հետ:  Այդ մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են մեր երկրի պետականաշինությանը, արտաքին և ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր: Նախագահ Սահակյանն արժևորել է նման հանդիպումները՝ կարևորելով երիտասարդների […]

Կանադան Թուրքիային կոչ է արել հարգել մարդու և միջազգային իրավունքները

Կանադան մտահոգված է Աֆրինում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններով: Ըստ թուրքական «Diken» թերթի կայքի՝ Կանադայի արտգործնախարարության պաշտոնական կայքէջում հայտարարություն է տարածվել, որով Թուրքիային կոչ է արվում հարգել մարդու և միջազգային իրավունքները: Մասնավորապես ասվում է, որ Կանադան ըմբռնումով է  մոտենում սեփական սահմանների անվտանգության համար Թուրքիայի ձեռնարկած քայլերին: Բայց դրա հետ մեկտեղ Կանադայի արտգործնախարարությունը Թուրքիային կոչ է անում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված