06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 09-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Հաղթանակ թաղամասն ամբողջությամբ, Նորագավիթ թաղ. 11 փողոցի 1, 2 նրբանցքները, 10։30-16։30 Մոսկովյան փ. 31 շենքի 1-5 մուտքերը և հարակից հանրային բաժանորդները, Երվանդ Քոչար փ. 22, 28 շենքերը, Արհեստավորների փ. 91-163, Զավարյան […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոից տեղեկացնում են

Վերջին շրջանում Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն ինչպես առանձին սպառողներից, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստանում է բողոքներ այն մասին, որ առանձին ապահովագրական գործակալներ զանգահարում և ԱՊՊԱ պայմանագիր կնքելու առաջարկություն են ներկայացնում այն ապահովագրական ընկերության անունից, որի հետ հեռախոսազանգ ստացողը չունի և երբևէ չի ունեցել կնքված ԱՊՊԱ պայմանագիր։ Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն ևս […]

Նոր արգելք վարորդների համար. Ժամանակ

Երեկ Աժ-ում քննարկվում էր Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրենքի նախագիծը: Այսօր այդ Նախագիծը կդրվի քվեարկության, եւ քանի որ այն խորհրդարան է ներկայաց­վել կառավարության կողմից՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համերաշխ կողմ քվե­արկությամբ կընդունվի: Չի բացառվում, ոի առաջիկայում խորհրդարանը քննարկի անվտանգության բարձիկներով համալրված մեքենաների ներմուծման նկատմամբ արգելք սահմանելը, եւ ՀՀԿ- ական պատգամավորները նույն […]

Նոյեմբերյանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Նշված ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Մոսկվա-Գյումրի չվերթ կատարող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել ուղեւորի պատճառով. Հայկական Ժամանակ

Մոսկվա-Գյումրի չվերթ կատարող «Պոբեդա» ավի­աընկերությանը պատկա­նող ինքնաթիռը հարկադր­ված վայրէջք է կատարել Մինվոդիռւմ՝ անկարգա­պահ ուղեւորի պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին’ ավիաըն­կերությանը հղումով: Հարկադիր վայրէջքի պատճառ է հանդիսացել ուղեւորներից մեկը, որը վիրավորել է անձնակազմի ան­դամներին, հրաժարվել կատարել իրեն ուղղված պա­հանջները: «Այս ամենից բացի, նա նաեւ որոշել է ծխել հենց ինքնաթիռում»,- ասված է «Պոբեդա» ըն­կերության հաղորդագրության […]

Զուգարանի թղթի բարեգործական հավաք. Հայկական Ժամանակ

Այսօր՝ փետրվարի 9-ին, Restart նախաձեռնությունը Երեւանում հետաքրքիր բողոքի ակցիա է կազմակերպում: Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է  «Զուգարանի թղթի բարեգործական հավաք ԵՊՀ-ի համար» Events, որտեղ նախաձեռնության հեղինակներն առաջարկում են հավաքվել Երեւանի պետական համալասարանի բակում եւ հայտնել իրենց դժգոհությունն այն բանի համար, որ Մայր բուհի զուգարաններում բացակայում են զուգարանի թղթերը: «Հարգելի ԵՊՀ ուսանողներ, ԵՊՀ Restart նախաձեռնությունը կազմակերպում է զուգարանի […]

Մանրամասներ թուրք նախարարի և հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումից

Ստամբուլի նահանգապետարանը հայ համայնքի հիմնադրամների ղեկավարներին հրավիրել էր հանդիպման նահանգապետի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ: «Ակօս» շաբաթաթերթը հայտնում է, որ ձեռք բերված տեղեկությունների համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրության հարցը: Փաստաբան Սեպուհ Ասլանգիլը, որը գլխավորում է պատրիարքի ընտրությունները համակարգող Նախաձեռնակ մարմինը, անդրադարձել է նահանգապետարանի՝ պատրիարքարան ուղարկած նամակին, որտեղ հայնտում էր, […]

Աղոթք քնելուց առաջ

Մարդասե’ր Աստված, առաջիկա գիշերը, որ գալու է մեզ վրա, փրկիի’ր մեզ  մեր մեղքերից, ազատի’ր մեզ չարից և բարի գործերի առաջնորդիր մեզ: Առավոտյան օրնհնություններին և փառաբանություններին արժանացրո’ւ բոլոր հավատացյալներին Քո Սո’ւրբ անվան համար և պահի’ր մեզ խաղաղությամբ: Տե’ր Աստված մեր, տո’ւր Քո խաղաղությունը ամենայն աշխարհին, վերցրո’ւ  ցասումն ու պատուհասը բոլոր արարածների վրայից: Աղաչում ենք Քեզ Տե’ր:

«Հայաստանը կամուրջ է, ոչ թե բաժանարար գիծ». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 8-ին հանդիպել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆելիքս Հեթի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Եվրոպայում խաղաղության եւ համագործակցության գրասենյակի գիտաշխատող Ալեքսանդրա Վասիլեւան: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը բարձր է գնահատում հիմնադրամի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի