06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Մալթայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Մալթայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նատաշա Մելի Դոդիին (նստավայրը՝ Վարշավա): Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին, հույս է հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Արա Բաբլոյանն ընդգծել է, որ համագործակցության չօգտագործված մեծ ներուժ կա: ՀՀ ԱԺ նախագահը, […]

Մեր թիմն ունի բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են նույնիսկ ամենահավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու համար․ Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների ներկայացման շրջանակում, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն ըստ ոլորտների ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև 2018թ. նախատեսված ծրագրերը: Նախորդ տարի Կենտրոն վարչական շրջանում հետևողական աշխատանքներ են տարվել  բակերի ու այգիների բարեկարգման, բնակելի […]

Ոստիկանները բացահայտել են սրճեփ սարքերից կատարված գողություններ (լուսանկարներ)

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 7-ին՝ ժամը 19-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել 23-ամյա Դավիթ Ղազարյանին, 20-ամյա Նորայր Հարությունյանին ու 45-ամյա Մուշեղ Հախնազարյանին: Դավիթ Ղազարյանի վարած մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են սրճեփ սարքերի դրամաընդունիչներ, մեքենայի սրահում՝ երկաթյա լինգ:  Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի առաջիկա թողարկման […]

Պարզաբանում ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության վերաբերյալ

ՀՀ դատախազության կողմից հրապարակված՝ «Ապօրինի ծառահատումների և դրանց հետ զուգորդված պաշտոնեական հանցագործությունների արդյունքում պատճառվել է շուրջ 1.5 միլիարդ ՀՀ դրամի վնաս» վերտառությամբ հաղորդագրության մեջ ներկայացված փաստական տվյալների հետ կապված՝ ընթերցողների մոտ հնարավոր թյուրընկալումներից զերծ մնալու համար պարզաբանում ենք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տևական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից […]

Տորթ-հարսնացու՝ մեկ միլիոն դոլար արժողությամբ /ֆոտո/

Այս հարսնացուն իրականում արձանիկ չէ, այն տորթ է։ Հիջաբով հարսնացուի տեսքով այս տորթը ներկայացվել է Դուբայում եւ արժե մեկ միլիոն դոլար։ Տորթը ստեղծվել է հինգ օրում, դրա հեղինակը հրուշակագործ դիզայներ Դեբբի Ուինգհեմն է։ Տորթը ցուցադրվել է Դուբայում՝ միջազգային առևտրի կենտրոնում։  Արևելյան հարսնացուի բնական մեծության կերպարը՝ սպիտակ զգեստով ու հիջաբով, պատրաստված է կրեմից ու շոկոլադից։ Տորթը […]

«Դատախազները հայհոյում ու չեն պատժվում, իսկ փաստաբաններին փորձում են նսեմացնել»

«Այդ 100 հազար դրամների կիրառումը և երաշխիք չտալը պատժիչ գործիք է դառնալու որոշ դատավորներիձեռքին: Այդպիսով փորձելու  են լռեցնել փաստաբաններին:Այսինքն՝ փաստաբանը կարող է առարկել դատավորի գործողությունների դեմ ու դատավորը դա վիրավորանք համարի և փաստաբանին տուգանի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով փաստաբանների պայքարին՝ ընդդեմ դատավարական օրենսգրքում արվելիք փոփոխությունների, ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը: Ղարագյոզյանի խոսքով՝ […]

Ուրեմն՝ կողմնորոշվեք վերջապես

Աստվածաշունչ չկարդալով, Աստծուն չճանաչելով ու Աստծո պատգամները չպահելով, միայն հայ լինելով քրիստոնյա չեն դառնում: Ի՞նչ կմտածեք մի մարդու մասին, ով հայտարարում է, որ ինքը նժդեհական է, որովհետև լսել է Գալուստ Սահակյանի ելույթները ԱԺ-ում: Իսկ Նժդեհի գործերից ոչինչ չի կարդացել: Ի՞նչ կմտածեք մի մարդու մասին, ով հայտարարում է, որ ինքը մարքսիստ է, որովհետև իր հայրն ու […]

Կասեցվել է բրազիլական արտադրության թռչնամսի ներմուծումը

Փետրվարի 8-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ «Սեարա Ալիմենտոս» ընկերության արտադրության 7 տոննա թռչնամիս: Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, որպես բարձր ռիսկայնություն ունեցող բեռ, մինչև ներմուծման թույլտվություն տրամադրելը, կատարվել է լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքում արձանագրվել է անվտանգության ցուցանիշի անհամապատասխանություն՝ թռչնամսում  հայտնաբերվել է սալմոնելա: Խմբաքանակի ներմուծումը կասեցվել է. […]

Ռուսաստանում կրպակի հրդեհի հետեւանքով հայ տղամարդ է մահացել (տեսանյութ)

Ռուսաստանում՝ Ռյազան քաղաքի Չկալով փողոցի վրա, կրպակ է հրդեհվել, ինչի հետեւանքով հայ տղամարդ է մահացել։ Կրպակը նրան էր պատկանում։ ՌԴ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ մահացած հայի դին ամբողջությամբ այրվել է, ուստի սեռի որոշումը մոտավորապես է: Անձը եւ մահվան ճշգրիտ պատճառը հայտնի կդառնան նախաքննչական ստուգումներից եւ դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նախնական տվյալներով՝ կրպակ անօրինական ներթափանցման հետքեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի