Ինչ ուտել Մեծ պահքի ընթացքում. բաղադրատոմս
Ինչպես գիտեք, փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ պահքի շրջանը: Այս ընթացքում բացի այն, որ պետք է փորձել ավելի մոտ լինել Աստծուն, գիտակցել սեփական մեղքերը, հրաժարվել վատ սովորույթներից, զսպվածություն ունենալ և այլն, պահքին հետևողները պետք է նաև հնարավորինս հրաժարվեն կենդանական ծագում ունեցող սննդից:
Henaran.am-ը կներկայացնի, թե ինչ կարելի է պատրաստել այս օրերին:
Այսօր ներկայացնում ենք լոբիով և լոլիկով աղցան:
500 գր. լոբի
կես բաժակ ջուր
5 լոլիկ
մաղադանոս
2 ճ. գդալ բուսական յուղ
Լոբին ջրում խաշել: Պաղելուց հետո լոբուն խառնել փոքր կտորներով կտրտած լոլիկը, աղ ցանել, ավելացնել կտրտած թարմ մաղադանոսը, համեմել բուսական յուղով: Ի դեպ, և կանաչ, և կարմիր լոբին այս դեպքում ընդունելի է: