26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ապրիլյան պատերազմից հետո հաշմանդամ դարձած զինվորը մեր օգնության կարիքն ունի. Տեսանյութ

Արարատի մարզից զինհաշմանդամ Դավիթ Թադևոսյանի մայրը՝ Հասմիկ Թադևոսյանը, դիմում է բոլորիս աջակցությանը: Սպորտի վարպետ Դավիթ Թադևոսյանը 2015 թվականի հուլիսին զորակոչվում է բանակ 7Գ հոդվածով Արցախ Հադրութի N զորամաս: Չնայած, որ նա պետք է իր ծառայությունն անցկացներ միայն շարային, Ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորի նման ինքն էլ է կանգնում հայրենիքի սահմանների պաշտպանությանը: Եվ ոչ մեկ չգիտի, սթրեսից է, թե կոնտուզիա է ունեցել երիտասարդը, այնուամենայնիվ նրա մոտ ի հայտ են եկել սուր գլխացավեր և անընդհատ դիմելով սանմաս, փոխանակ հետազոտեն ինչն է պատճառը, ցավազրկողներով բթացրել են ցավը: 2016 թվականի աշնանը արագ զարգացող քաղցքեղով մահանում է զինվորի հայրը, նրան իջեցնում են սահմանից և մնում է միշտ զորամասում, սակայն գլխացավերն անընդհատ ուղեկցում են նրան: 2017 ապրիլի 27-ին բարձր ջերմությունով դիմում է սանմաս, վիճակը վատանում է, տեղափոխում են Ստեփանակերտի հոսպիտալ, այնտեղ ընկնում է կոմայի մեջ, արագ, ուղղաթիռով տեղափոխում են Հայաստան՝ Էրեբունի ԲԿ, այնուհետև՝ Կենտրոնական Կայազորային հոսպիտալ: Մահ ու կյանքի պայքարում, 46 օր կոմայի մեջ գտնվող զինվորը, Աստծո և մեր բանիմաց բժիշկների շնորհիվ գիտակցությա գալով կամաց կամաց ոտքի է կանգնում՝ հիմա նույնիսկ կարողանում է ինքնուրոյն հոգալ իր պետքերը: Այդ ընթացքում մահանում են նրա և տատիկը, և պապիկը,քույրերը ամուսացած են, տանն ինքնն ու եղբայրն են մայրիկի հետ: Մնացել էր երկու ամիս, որ զորացրվվեր, հիմա,դժվարությամբ, սակայն քայլում է: Բժշկի նշանակված դեղորայքը նույնիսկ անվճար չի տրամադրվում, բազմազավակ մայրը, ով իրար հետևից կորցնում է ամուսնուն, ծնողներին , վեց զավակների հետ մնալով միայնակ, բանակից անառողջ որդի ստանալով, պետության կողմից ոչմի աջակցություն չի ստանում: Սիրելի հայրենակիցներ, եկեք կրկին մենք հոգանք մեր զինվորի առողջությաՆ հարցերը, տեսնես զինվոր հիմնադրամն ինչու է ստեղծվել, որ նույնիսկ բանակում առողջազրկված զինվորի դեղորայքային կամ ախտորոշման հարցերով չպետք է զբաղվեն: Մայրը դիմել է Գերմանիայի դաշնություն,Բոնի կլինիկային, որպեսզի որդին հետազոտվի, որ հասկանան,վիճակի բուն պատճառը և անհրաժեշտ բուժում վերսկսել: Եթե անհարժեշտ գումարը՝ 12000 եվրոն, հավաքվի, կկարողանան Դավիթին տանել Գերմանիա և անցկացնել կրկնակի հետազոտություն, որի արդյունքում էլ պարզ կդառնա վերջապես ինչն է նման իրավիճակի պատճառը: Եթե ճիշտ ախտորոշում լինի, ճիշտ բուժում ստանա, երևի այս մեկ զինվորի կյանքն էլ փրկած կլինենք:
Մայրիկի՝ տիկին Հասմիկի հեռախոսահամարն է՝ +37493 236 764:
Մայրիկի՝ Հասմիկ Թադևոսյանի անունով Ագբա Ագրիկոլ բանկում բացվել են հաշվեհամարներ՝
220393240191002 եվրո
220121860054278 ՀՀ դրամ
220122360021278 ԱՄՆ դոլար
SWIFT:AGCAAM22

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ