03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բնակարանային գողություններ. գլխավոր դատախազի առաջարկը /տեսանյութ/

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բնակարանային գողությունների նախականխմանն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ դիմել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:  ՀՀ դատախազության կոլեգիայի 2017թ. հոկտեմբերի 27-ի նիստում քննարկվել է 2016 թվականի ընթացքում բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքերով (ՀՀ քրեական […]

Լարսը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Կոռուպցիայի դեմ պայքարը կմնա թղթի վրա. Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոյեմբերի 27-ին մասնակցել է «Կոռուպցիայի կանխարգելումը և մարդու իրավունքների պաշտպանությունը» խորագրով համաժողովին: Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես են եկել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, GRECO-ի գործադիր քարտուղար Ջիանլուկա […]

Համաձայնագրից օգուտ ունենալու ամենակարևոր պայմանը դրա լիարժեք իրականացումն է․ Սվիտալսկի

«Մենք ամեն ինչ կանենք, որ կյանքի կոչենք համաձայնագիրը, որովհետև այն շատ կարևոր է, այն նոր հնարավորություններ է ստեղծում, և համաձայնագրից օգուտ ունենալու ամենակարևոր պայմանը դրա լիարժեք իրականացումն է»։ Այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրմանը եւ դրա իրագործմանը։   Նա նշեց, […]

Գույքահարկի վճարման վերջնաժամկետը երկարացվել է

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը զեկուցել է, որ  ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, գույքահարկի հավաքագրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերում գործող բանկային և վճարահաշվարկային կետերի աշխատանքը երկարացվել է մինչև ժամը 19.00-ը։  Վահե Նիկոյանն առաջարկել է նաև   գույքահարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ի փոխարեն սահմանել […]

ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանը նոր որակական փոփոխությունների ականատեսը կլինի. Սվիտալսկի

Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը երկրում նոր որակական փոփոխության կհանգեցնի կոռուպցիայի դեմ պայքարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 27-ին «Կոռուպցիայի կանխարգելումը և մարդու իրավունքների պաշտպանությունը» խորագրով համաժողովի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: «Վերջին ամիսներին Հայաստանը մի շարք կարևորագույն քայլեր է իրականացրել կոռուպցիայի դեմ պայքարում, օրենսդրական դաշտում, […]

ԵՄ-ի հետ հետագա ինտեգրացիայի հարցում լավ հնարավորություն կլինի

ՀՀ- ԵՄ-ն ընդլայնված գործընկերության համաձայնագիրի ստորագրումը կանխատեսելի էր։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։ Նա նշեց, որ համաձայնագրի շուրջ առկա նախադրյալները թույլ էին տալիս կանխատեսել, որ այնուամենայնիվ այն կստորագրվի։ «Դա մեզ տալու է բավականին մեծ հնարավորություններ Եվրոպական Միության հետ հետագա ինտեգրացիայի գործում։ Բնականաբար սա լինելու է այն հենքը, […]

«Կանաչ ագարոդ ենք վառել, ինչ ենք արել, որ ազգի դավաճան եք հանում». «Իգլա»-ի գործ /տեսանյութ/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 27-ին շարունակվեց  Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը: Արդե հայտնել ենք, որ նախորդ դատական նիստին գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանին խնդրել էր հետաձգել նիստը, մինչև իր պաշտպանը ծանոթանա գործին և հանդես գա պաշտպանական ճառով: Այսօրվա դատական նիստին ներկա չէր ամբաստանյալի պաշտպան Արթուր Ղարիբյանը: […]

Երեւան -Մարսել՝ 25 տարի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: Շնորհակալություն հայտնելով Երևանի գործընկերոջը` հրավերն ընդունելու և Մարսել այցելելու համար, քաղաքապետ Գոդենը նկատել է, որ այս այցը ևս մեկ լավ հնարավորություն է՝ քննարկելու երկու քաղաքների միջև հաստատված համագործակցության […]

Սամվել Բաբայանի վերջին խոսքը /տեսանյութ/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 27-ին, շարունակվեց  Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը: Արդեն հայտնել ենք, որ նախորդ դատական նիստին գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանին խնդրել էր հետաձգել նիստը, մինչև իր պաշտպանը ծանոթանա գործին և հանդես գա պաշտպանական ճառով: Այսօրվա դատական նիստին ներկա չէր ամբաստանյալի պաշտպան Արթուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի