06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընկերություններն իրականացրել են շուրջ 235 մլն դոլարի ներդրումներ

Մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող և արդյունահանման պատրաստվող ընկերություններն անցած տարի իրականացրել են շուրջ 235 մլն դոլարի ներդրումներ։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանի տեղեկացմամբ, 2017թ. ընթացքում մետաղական օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված ընդերքօգտագործման թույլտվություններով առաջիկա 3 տարվա ընթացքում կներդրվի շուրջ 3 մլրդ դրամ: Ի տարբերություն արդյունահանված մետաղական հանքաքարի, որի ծավալն անցած […]

Աստծուն հայտնի են մեր սրտի բոլոր խորհուրդները

«Այդ ո՞վ է, որ իր խորհուրդները թաքցնում է ինձնից, խոսքերը հավաքելով իր սրտում` կարծում է, թէ ինձնից պահում է դրանք: Տղամարդու պես պնդացրո´ւ մեջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխան տուր ինձ» (Հոբ 38. 2-3): Այսպես ասաց Տերը Հոբին:  Հաճախ մենք, հայտնվելով տարբեր ոչ ցանկալի իրավիճակներում, սկսում ենք մտովի դժգոհել, հոխորտալ, տրտնջալ և այլն: Սակայն, […]

Իմ պաշտպանյալին տանջանքների եք դատապարտում. Սեֆիլյանի գործով դատ

Երևանի ընդհանուր իրավասոթյան դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Արդեն հայտնել ենք, որ դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով և Սեֆիլյանի համար պահանջեղ 11 տարվա ազատազրոկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց […]

Եվրախորհրդարանի որոշումը՝ Թուրքիայի ներքաղաքական դրության վերաբերյալ

Եվրախորհրդարանը (ԵԽ) եկել է այն եզրակացության, որ Թուրքիայում դեռևս պահպանվող  արտակարգ դրությունը նպատակ ունի ճնշել երկրի ընդդիմությանը, սահմանափակել խոսքի և մտքի ազատությունը: Ըստ «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ ԵԽ-ն քննարկում է անցկացրել «Թուրքիայում մարդու իրավունքների դրությունը» թեմայով: Քննարկումից հետո Թուրքիայի ներքաղաքական ներկայիս վիճակը դատապարտող որոշում է ընդունվել: Որոշման մեջ ասվել է, որ ԵԽ-ն խորապես մտահոգված է Թուրքիայում օրենքի […]

Կտաքանա

Հանրապետության տարածքում` փետրվարի 09-ի ցերեկը, 10-ին, 12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:  Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, փետրվարի 11-ին առանձին շրջաններում, 13-ին օրվա երկրորդ կեսին, 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան ուղղությամբ՝ 3-8մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 12-ին կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝փետրվարի 09-ի ցերեկը, 10-ին, 12-ին, […]

Արտակարգ դեպք Գյումրիում. հայտնաբերվել են կնոջ և տղամարդու դիակներ (ֆոտո)

Այսօր` ժամը 11:00-ի սահմանում, Գյումրիի Մարմաշեն խճուղում գտնվող «Գարուն» հյուրանոցառեստորանային համալիրի տարածքում կայանած մեքենայի մեջ հայտնաբերվել են տղամարդու և կնոջ դիեր: Մեքենայում առաջինը նրանց տեսել է ռեստորանի ադմինիստրատորը: Մեքենայի վարորդի կողմի դուռը եղել է կիսաբաց: Քննչական մարմինները հետևի նստատեղում հայտնաբերել են կնոջ և տղամարդու դիակներ: Հայտնի է տղամարդու ինքնությունը: նա Գյումրիի քաղաքի բնակիչ է, 1987 […]

Հիմա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իսկական ժամանակն է. ԱՄՆ սենատոր

ԱՄՆ «Դեմոկրատական կուսակցության» Կալիֆորնիայի սենատոր Թեդ Լյուն հանդես է եկել հայամետ հայտարարությամբ։ Նա առաջարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ մշակել՝ ի պատասխան Սիրիայում ԱՄՆ զորքերի դեմ թուրքական սպառնալիքների։ Թուրքական «Olay.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի նիստի ժամանակ քննարկվել է սիրիական հարցը։ Թուրքիան խստորեն քննադատվել է Աֆրինում սանձազերծած ռազմագործողությունների պատճառով։ Նիստին ելույթ ունեցած Թեդ Լյուն […]

Անգլերենի ևս մեկ ակումբ՝ Արարատի դպրոցում

ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում բացվել է անգլերեն լեզվի ուսուցման ակումբ, որը հերթականն է Միացյալ ԹագավորությանԿառավարության հովանավորությամբ Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող «Փոփոխության սերունդ» կրթական նախաձեռնության շրջանակում: Նախորդ տարվանից ՀՀ ԿԳՆ առաջարկությամբ մեկնարկած ծրագրով Հայաստանի վեց համայնքներում՝ Սևան, Վանաձոր, Հրազդան, Արարատ, Աշտարակ և Երևան հիմնադրվել են անգլերենի արտադասարանական պարապմունքների ակումբներ՝ նախատեսված 9-16 տարեկան երեխաների համար:  Արարատի թիվ 3 դպրոցի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և […]

Իրականացվելու է բազմածավալ քննություն հնարավոր բոլոր անձանց ներգրավվածությունը բացահայտելու համար

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողներին հավաստիացրեց, որ «Ալավերդցի Վահագնի» գործով Լոռու մարզի քննչական վարչությունում 1 պաշտոնատար անձի կալանավորման, եւս մեկի ձերբակալության գործով իրականացվելու է լրիվ օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն:  «Իմ կողմից վերցվել է գործն ու ուղարկվել Քննչական կոմիտե՝ նախաքննությունը ՀԿԳ վարչությունում շարունակելու առաջարկով, ինչն էլ բավարարվել է եւ այս բացահայտումներն ունեցանք: Պաշտոնատար անձանց կողմից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի