01 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարեն Կարապետյանը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ

Լիբանանի նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի և Լիբանանի նախագահ Միշել Աունի հանդիպումը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախ է գտնվել Լիբանանում. «Ընդամենը երկու շաբաթ առաջ Երևանում մենք առիթ ունեցանք մտքեր փոխանակելու Հայաստանի և Լիբանանի միջև բազմաբնույթ հարաբերությունների շուրջ: Կարևորում ենք բարեկամ Լիբանանի և Հայաստանի միջև բարձր […]

Երեւանում մարտի 31-ին կլինի համաքաղաքային ծառատունկ եւ շաբաթօրյակ

Երեւանում մարտի 31-ը սահմանվել որպես համաքաղաքային ծառատունկի եւ շաբաթօրյակի օր: Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 12-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ: «Արդեն իսկ սկսեք նախապատրաստական աշխատանքներ տանել մասսայական ծառատունկերի վայրերն ընտրելու, ինչպես նաեւ անհրաժեշտ տնկիներ եւ տեխնիկական միջոցներ ապահովելու ուղղությամբ: Համաքաղաքային ծառատունկի եւ շաբաթօրյակի մասին իրազեկեք նաեւ մեր համաքաղաքացիներին եւ պետական ու մասնավոր […]

Ի՞նչ ծրագրերով կնշանավորվի Տաճատ Վարդապետյանի վերադարձը խորհրդարան

 «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության  նախագահ Տաճատ Վարդապետյանը կրկին խորհրդարանում է: Վարդապետյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ եթե հարազատ կուսակցությունը ազատ մանդատ ունենա և առաջարկ լինի ինքը կվերադառնա խորհրդարան և կշարունակի զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: «Մանավանդ մեկ ամսից անցնում ենք պառլամենտական կառավարման մոդելին»,-նշել էր Վարդապետյանը: Ծնվել է 1966թ. մարտի 10-ին Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Փոքր Գոնդուրա […]

Միամիտ չի կարելի լինել, ամեն օր պատերազմ կարող է սկսվել.Պարգև Սրբազան/տեսանյութ/

«Մեր անվտանգության երաշխիքը մեր ժողովուրդն է, մեր բանակը  և իհարկե մեր իշխանությունը»,-Գևորգյան մարտարվեստի դպրոցում՝մարտի 10-ին տեղի ունեցած միջոցառումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Արցախի հերոս Տեր Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը : Նա նշեց, որ Սերժ Սարգսյանից լավ բանակից ոչ ոք տեղյակ չէ: Անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը Պարգև Սրբազանը նշեց. «Ամեն օր […]

«Արցախի խնդիրը չունի ռազմական լուծում». Էդուարդ Շարմազանովը՝ մոլդովացի խորհրդարանականներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին ընդունել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկին եւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների ու եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովին եւ նրանց ուղեկցող անձանց: Կողմերը կարեւորել են հայ-մոլդովական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու փոխայցերի ակտիվացումը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ դեռեւս 14-րդ դարի կեսերից հայկական համայնքը լուրջ դերակատարում է ունեցել […]

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ, արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չելպակին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը մաղթել է նրան նորանոր հաջողություններ եւ հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-լեհական քաղաքական, տնտեսական եւ հումանիտար կապերի զարգացմանը: Արա Բաբլոյանն անդրադարձել է նախորդ տարի իր գլխավորած պատվիրակության՝ […]

Թուրքիան Իրաքի հետ համատեղ գործողություն կսկսի Մոսուլում քուրդ զինյալների դեմ

Թուրքիան պատրաստվում է Իրաքի հետ համատեղ ռազմական գործողություն սկսել Մոսուլում դիրքավորված «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Թեման քննարկվել է Իրաքի վարչապետ Հայդար Իբադիի հետ։ Ըստ Չավուշօղլուի՝ ռազմական օպերացիան ամենայն հավանականությամբ կսկսվի ապրիլին, Իրաքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություննից հետո։ Թուրքական կողմի այս հայտարարությունից հետո Մոսուլի նահանգային […]

Ոստիկանը կաշառք է տվել, որ կոչումը բարձրացնեն, բայց չեն բարձրացրել, փողն էլ հետ չեն տվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա: ՀՔԾ-ից  հայտնում են, որ նյութերի համաձայն` փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանն իրեն ավագ լեյտենանտի սպայական կոչում շնորհելու համար իր ընկերոջ` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի