01 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Եթե ֆորսմաժորներ չլինեն, Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ»

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը սխալ է համարում ՀՀԿ-ականների, ինչպես նաև այլ քաղաքական գործիչների հայտարարությունները, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: «Նա պարզապես կարողանում է համադրել ընդդիմություն-դիմություն, իսկ անփոխարինելի այդ անվանումը հատուկ է սովետական մտածելակերպին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս անկասկած է համարում այն, որ Սերժ Սարգսյանը բավարարում է քաղաքական ուժերի պահանջները: Քաղաքագետն ընգծեց, որ վարչապետի հետ կապված, […]

ԱՄԷ-ն Թուրքիային կոչ է արել հարգել արաբական երկրների ինքնիշխանությունը

Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշը Թուրքիային կոչ է արել հարգել արաբական երկրների ինքնիշխանությունը:   Գարգաշը ոչ խելամիտ է բնութագրել հարևան արաբական երկրների նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը: Սոցցանցում արած գրառման մեջ Գարգաշը գրել է. «Գաղտնիք չէ, որ թուրք-արաբական հարաբերությունները հիմա ամենալավ վիճակում չեն: Հավասարակշռություն ապահովելու համար Անկարան պետք է հարգի արաբական երկրների […]

Կարեն Կարապետյանը և Սաադ Հարիրին քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լիբանան: Բեյրութի միջազգային օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Լիբանանի կառավարության նստավայր, որտեղ ՀՀ վարչապետին դիմավորել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: Հայաստանի և Լիբանանի վարչապետների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:             Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել […]

Արթիկի, Սեւանի, Դիլիջանի եւ Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Արթիկի, Սևանի, Դիլիջանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Արա Պապյանը պարգևատրումների լույսի ներքո առաջարկ ունի

Էս վերջին պարգևատրումների լույսի ներքո մի հարց եմ ուզում բարձրացնել: Մեր ինչի՞ն է պետք Հանրային հեռոտստատեսությունը և ռադիոն: Եթե իրենք նույն լուրերնրի մասին են պատմում, նույն ձևով և նույն ոգով, ինչ մասնավորները, ինչու՞ ենք փող ծախսում դրանց վրա՝ կարծեմ տարեկան 12 մլրդ. դրամ: Եթե դպրոցներն ու հիվանդանոցներն ենք օպտիմալացնում, ինչու՞ չենք կարող անել նույն բանը […]

Թուրքիայի զինված ուժերը մոտենում են Աֆրին քաղաքին (լուսանկարներ)

Թուրքիայի կողմից Աֆրինում քրդական ուժերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում Աֆրինի խաղաղ բնակչությունը սկսել է լքել սեփական տները։ Աղբյուրը շեշտում է, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները, ինչպես նաև «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը, արդեն Աֆրին քաղաքից 4-5 կմ հեռավորության վրա են գտնվում։ Ավելի վաղ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի զինուժը […]

Աշտարակում դիտահորի մեջ դեռեւս չձեւավորված մարդու պտուղ է հայտնաբերվել

Արագածոտնի մարզում, այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան 24 շենքի բակում՝ կոյուղով անցնող դիտահորի մեջ, նորածնի դի կա։  Նորածնի դին դիտահորում հայտնաբերել են քաղաքացիները եւ ահազանգել ոստիկանություն: Տեղում պարզվել է, որ հայտնաբերվածը չձեւավորված մարդու պտուղ է։ 

Ապագայում երեխաների համար երկիրը կդառնա հյուրանոց

Հայաստանում 4 անձից բաղկացած ընտանիքին ընթացիկ ծախսերը հոգալու համար պետք է ամսական ամենաքիչը 400-500հզ դրամ։ Դրանից ցածր եկամուտներ ունեցողների կամ ապագայում իրենց երեխաների համար երկիրը կդառնա հյուրանոց, հայրենիքից դեպի հյուրանոց դառնալը ժամանակի հարց է այս դեպքում։ Ինձ մոտ տպավորություն է, որ մարդիկ շատ ռեալիստ են դարձել, շատ-շատ քիչ են սկսել հետաքրքրվել քաղաքականությամբ ու արժեհամակարգի փոփոխություն […]

Սովորական ֆաշիզմ՝ ադրբեջանական վարիացիաներով

Սառը պատերազմի ամենադրամատիկական պահերին` 60-ականների կեսերին,  Խորհրդային Միության, և ոչ միայն, մտածող հասարակությանը խորապես հուզեց և մտորելու առիթ տվեց տաղանդաշատ կինոռեժիսոր Միխայիլ Ռոմմի «Սովորական ֆաշիզմ» վավերագրական կինոսերիալը, որն  անաչառ մասնագետների կարծիքով, հանճարեղ ֆիլմ է ֆաշիզմի ծագման, զարգացման և, ամենակարևորը՝ պոտենցիալ վտանգների  մասին գալիք սերունդների համար։   Սա ֆիլմ-մեդիտացիա է ֆաշիզմի էության և նրա երևան գալու  […]

Ի՞նչ պետք է անի հայ վարորդը, եթե Վրաստանում ավտովթարի է ենթարկվել

«Տուգանք »հասարակական միավորման ղեկավար, վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  խոսեց ԱՊՊԱ  համակարգի բարդություններրի և պատահարների  գրանցման կարգի մասին, որոնք առկա  են Վրաստանում։ «Եթե  մեր քաղաքացիները  ՃՏՊ ունենան Վրաստանում, ստիպված են լինելու զանգել ՃՈ և ապահովագրական գործակալությունների կենտրոն։ Այսինքն՝ սա ենթադրում է, որ մեր քաղաքացիները հասանելի կապ պետք է ունենան, որպեսզի  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի