Դադարեցնել Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը. պահանջում են
Հայաստանի շուրջ 3 տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում են անհապաղ դադարեցնել «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հալածանքը եւ ազատ արձակել նրան: Հայտարարությունում, մասնավորապես ասվում է. «Քաղաքացիական հասարակության կազմակերպություններն իրենց խիստ մտահոգությունն ու վրդովմունքն են արտահայտում «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդման փաստի վերաբերյալ: Տեղական եւ միջազգային կազմակերպությունները բազմիցս բարձրաձայնել […]





































