01 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

25-ամյա Արտյոմին դաժանաբար սպանել են.մոր կյանքին էլ է վտանգ սպառնում

25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության  գործով իրեղեն ապացույցները խեղաթյուրվել են: Այս մասին հրավիրված քննարկման ժամանակ հայտնեց Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադալանյանը: «Վերացվել են իրեղեն ապացույցները, կեղծվել են  փաստական հանգամանքները: Որդուս սպանությունը իրականացվել է խմբի կողմից: Որդուս սպանությունը պատվիրված է, կան փաստեր,   հանգամանքներ, ապացույցներ, ինչը ի սկզբանե թաքցրել են»,- հայտնում է  Ռուզաննա Ադալանյանը:  Գործով միայն մեկ ամբաստանյալ է անցնում, […]

«Բիրտ ուժին եկել է փոխարինելու փափուկ, այսպես ասած` ժողովրդավար ճանապարհը» /տեսանյութ/

  «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝  Հայաստանում ազատ մամուլի նկատմամբ մասսայական բռնությունը վերափոխվում է։ Ըստ բանախոսի՝  եթե նախկինում ազատ մամուլի ներկայացուցիչները պարբերաբար բռնության էին ենթարկվում, ապա այժմ փևը փոխվել է։ «Բիրտ ուժին եկել է փոխարինելու փափուկ,  այսպես ասած` ժողովրդավար ճանապարհը, որն ավելի վտանգավոր է»,-ասաց նա՝ շեշտելով՝ իշխանությունները […]

Լրագրողների՝ ինֆորմացիա հայթայթելու աշխատանքը տարեցտարի դժվարանում է /տեսանյութ/

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը վստահ է ՝  լրատվամիջոցները և իշխանությունը հակադիր ճամբարներում են գտնվում և եթե  մինչ այս իշխանության ներկայացուցիչները ազատ մամուլի նկատմամբ տարբեր սահմանափակումներ  են դրել՝  նրանց  այս կամ այն միջոցառմանը չհրավիրելով  կամ էլ տեղեկատվություն ստանալու մասին  հարցումներին երեսուն օր հետո պատասխանելով,   ապա այսօր իշխանությունները  հմտացել են: «Հիմա    նրանք օրենքների, կարգերի […]

Բնակարանում ծեծելով սպանել է տանտիրոջը.մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ Կ.Աղաբաբյանի մահվան հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. վերջինս ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ տղամարդը կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներն ստացել է իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 3-ին՝ […]

Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ հանձնառությունները. Տիգրան Բալայան

Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունները՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: «Ադրբեջանը սկսել է զորավարժություններ (երկրի նախագահի «վերընտրվելու» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը) ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունների աղաղակող խախտմամբ՝ առանց տեղեկացնելու ԵԱՀԿ մասնակից պետություններին այդ մասին»,- գրել է նա։

Գևորգը պատերազմ գնաց 14 տարեկանում. հերոս հայորդին ունի պայքարի իր տարբերակը/տեսանյութեր/

Մարտի 10-ին Ազգ-բանակ հայեցակարգի շրջանակում Գևորգյան մարտարվեստի դպրոց հայրենասիրական-երիտասարդական կենտրոնում տրվեց Ռազմամարտական ուսուցման համապարփակ ծրագրի մեկնարկը: Կենտրոնի հիմնադիր,ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը, ով արցախյան պատերազմին մասնակցել է 14 տարեկան հասակից և եղել է հետախույզ ընդգծում է՝ քայլ առ քայլ առաջ գնալով ավելի ենք ամրացնում բանակի հիմքերը: Նշենք, որ այս դպրոցի սաներին միաժամանակ ուսուցանվում է՝ հայկական մարտարվեստ, հայ […]

Լրագրողների առաջ դռները փակվում են /տեսանյութ/

Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը վստահ է ՝  լրագրողները պետք է մուտք ունենան քաղաքապետարան, կառավարություն, որի համար պետք է բավարար լինի   լրագրողական վկայականը։  Այդ մասին այսօր Մելիքյանը նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ Մելիքյանը անընդունելի է համարում Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելը։ «Իսկապես, լրագրողների առաջ  դռները փակվում են։ Ես չեմ   էլ  զարմանա, որ իշխանության ներկայացուցիչները որևէ  […]

ԵԽԽՎ-ն և հայ-թուրքական արձանագարությունները՝ Political Box-ի օրակարգում

Մարտի 10-ին կայացավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած Political BOX ծրագրի երկրորդ միջոցառումը:  «Քաղաքական արկղի» հյուրերն այս անգամ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և թուրքագետ Լևոն Հովսեփյանն էին: Սամվել Ֆարմանյանն ողջույնի  խոսքում նշեց, որ ողջունում է նման նախաձեռնությունը, քանի որ ակտիվ երիտասարդները ժամանակակից միտումների, արժեքների , ձգտումների կրողն են, և նման երիտասարդների հետ պետք է մշտապես հաղորդակցման […]

Վթարի էր ենթարկել ու թողել անօգնական. տուժածը մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտի 10-ին Երևանում հետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ 2018թ. մարտի 10-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, «Մերսեդես-Բենց» մակնիշի 999 DO 99 հ/հ ավտոմեքենան  վրաերթի […]

Հարձակում Գերմանիայում թուրքերին պատկանող մզկիթների վրա

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է  մարտի 9-ին գիշերը Գերմանիայում տեղի թուրքական համայնքին պատկանող մզկիթիների վրա իրականացված հարձակումները։ Հարձակումները իրականացվել են Գերմանիայի Բեռլին   Լաուֆֆեն ամ Նեկար  քաղաքներում։  Հարձակումն իրականացնողները մզկիթների ուղղությամբ նետել են մոլոտովյան կոկտեյլներ: Լաուֆֆեն ամ Նեկարում իրականացված հարձակման պատասխանատվությունը ստանձնել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամները։ Իսկ Բեռլինում իրականացված հարձակման պատասխանատվությունն առայժմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի