25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հսկայական քանակի արտիստներ տեղափոխվել են ակումբային դաշտ

Երգահան, երաժիշտ Վահան Արծրունին բացասական է գնահատում ոչ միայն ամբողջ Կառավարության գործունեությունն, այլև հենց մշակույթի ոլորտում է հետընթաց  մատնանշում: «Բոլոր դահլիճների վարձերը բարձրացվել են 3 անգամ, սրանով պայմանավորված է, որ ազատ դաշտի բեմարվեստով զբաղվող արվեստաբանները զրկվեցին հնարավորությունից հանդես գալու բեմերից, որովհետև եթե մենք իրենց պայմաններով վարձակալենք դահլիճը, տոմսի նվազագույն արժեքը  5000-6000 դրամից է սկսում, որն իրատեսական չէ մեր հանդիսատեսի համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջինս սրանով է պայմանավորում բեմարվեստի ազատ դաշտի անկումը, որովհետև հաստիքայինները պարտավոր են բեմից ելույթ ունենալ և մասնակցել  մարզային տարբեր տեսակի «տիկնիկային», կլոունական գործընթացներին, «որն ամեն շաբաթ հորինում է Մշակույթի նախարարությունը»:  

«Բայց դա իրենց դարդն է: Ես արձանագրում եմ, որ ոչ մի դրական առաջընթաց չկա, հակառակը տեսնում եք, որ հսկայական քանակի արտիստներ տեղափոխվել են ակումբային դաշտ, բայց քանի որ դա էլ իր խնդիրներն ունի, քանի որ քաղաքապետարանը որոշում է ընդունել, որ այն ակումբները, որոնք գտնվում են բնակելի շենքերի տակ, այդտեղ կենդանի երաժշտություն չի կարող հնչել, այսինքն՝ կենդանի երաժշտությունը կարող է հնչել միայն ռեստորաններում, իսկ ռեստորաններում գիտենք, թե ինչ երաժշտություն է հնչում»,-բացատրեց Արծրունին:

Ըստ նրա՝ սա նշանակում է սահմանափակում: «Իմ ստեղծագործության ազատության ու մասնագիտական դրսևորման ու իրավունքի սահմանափակում է, այստեղ խոսքի ազատությունն են այսինքն սահմանափակում, իսկ սա արդեն լուրջ արմատական և իրավաբանական խնդիր է դառնում»,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ