06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Թուրքիան Իրաքի հետ համատեղ գործողություն կսկսի Մոսուլում քուրդ զինյալների դեմ

Թուրքիան պատրաստվում է Իրաքի հետ համատեղ ռազմական գործողություն սկսել Մոսուլում դիրքավորված «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Թեման քննարկվել է Իրաքի վարչապետ Հայդար Իբադիի հետ։ Ըստ Չավուշօղլուի՝ ռազմական օպերացիան ամենայն հավանականությամբ կսկսվի ապրիլին, Իրաքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություննից հետո։

Թուրքական կողմի այս հայտարարությունից հետո Մոսուլի նահանգային խորհուրդը 10 օր ժամանակ է տվել PKK-ին՝ Մոսուլ նահանգի Սինջար շրջանը լքելու համար։  PKK-ի զինյալները Իրաքի Մոսուլ նահանգի Սինջար շրջան էին մտել այն բանից հետո, երբ 2014թ․ օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» (ԻՊ-DEAŞ) ահաբեկչական խմբավորման ուժերը հարձակվել էին տեղի եզդիների վրա։

2017թ․ հոկտեմբերի 16-ին Իրաքի կառավարության կազմակերպված ռազմագործողության արդյունքում Սինջարն անցել էր կառավարական ուժերի վերահսկողության տակ։ Սակայն PKK-ի որոշ զինված ուժեր դեռ մինչ օրս մնացել են Սինջարում։

Աղբյուր`  ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ