26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոստիկանը կաշառք է տվել, որ կոչումը բարձրացնեն, բայց չեն բարձրացրել, փողն էլ հետ չեն տվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա:

ՀՔԾ-ից  հայտնում են, որ նյութերի համաձայն` փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանն իրեն ավագ լեյտենանտի սպայական կոչում շնորհելու համար իր ընկերոջ` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազորի բարեկամի միջնորդությամբ վերջինիս տվել է 2.500 ԱՄՆ դոլար: Սակայն ՊՊԾ գնդի հիշյալ ոստիկանը  մինչ օրս կոչում չի ստացել, իսկ գումարը չի վերադարձվել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառք ստանալու եւ կաշառքի միջնորդություն կատարելու առերեւույթ հանցագործությունների հատկանիշներ, ուստի Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 313-րդ հոդվածի 1-ին  մասով:

 Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ