31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Երեւանում մարտի 31-ին կլինի համաքաղաքային ծառատունկ եւ շաբաթօրյակ

Երեւանում մարտի 31-ը սահմանվել որպես համաքաղաքային ծառատունկի եւ շաբաթօրյակի օր: Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 12-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ:

«Արդեն իսկ սկսեք նախապատրաստական աշխատանքներ տանել մասսայական ծառատունկերի վայրերն ընտրելու, ինչպես նաեւ անհրաժեշտ տնկիներ եւ տեխնիկական միջոցներ ապահովելու ուղղությամբ: Համաքաղաքային ծառատունկի եւ շաբաթօրյակի մասին իրազեկեք նաեւ մեր համաքաղաքացիներին եւ պետական ու մասնավոր մեր բոլոր գործընկեր կառույցներին: Ի դեպ, հաշվի առնելով, որ վերջին մի քանի տարիներին բարի ավանդույթ է ձեւավորվել, որ գարնանային ծառատունկին իրենց մասնակցությունն են ունենում նաեւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, նրանց եւս անպայման տեղեկացրեք այս մասին», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Կոմունալ տնտեսության վարչությանը հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ շարունակել բակերում, այգիներում եւ ընդհանուր օգտագործման այլ տարածքներում ներքին շաբաթօրյակները:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ