22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի զինված ուժերը շարունակելու են ամուր պահել մեր երկրի սահմանները.Կարեն Կարապետյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակելու են ամուր պահել մեր երկրի սահմանները, ինչպես նաև երաշխավորել Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը: Այդ մասին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ասել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը: «Վստահ եմ՝ մեր բոլոր միջազգային գործընկերները կշարունակեն զգոնությամբ հետևել, որպեսզի Ադրբեջանը պատրանքներ չունենա և որևիցե […]

Մնացինք ապշած… այ թե ինչ է անում ժողովրդի ձայնը

Հայ-թուրքական ընդհարումների ժամանակ (1905-1906 թթ.), երբ կաթողիկոսի Թիֆլիս գալու կարիքը կար, եւ առաջին պատգամավորության հրավերը մերժել էր, երկրորդ անգամ, Թումանյանին են ուղարկում էջմիածին, որ համոզի կաթողիկոսին եւ Թիֆլիս բերի: Իսկ թե այդ ինչպես էր հաջողվել Թումանյանին՝ պատմում է ինքը՝ բանաստեղծը: «Խրիմյանը մեծ ժողովրդականության էր վայելում, դա ոգեւորում էր նրան: Բաքվի ծանր օրերին՝ 1905-1906 թվերին, Թիֆլիսից […]

Ինչպես է թուրքական մամուլը լուսաբանել զինվորների մասնակցությունը երևանյան ցույցերին

Թուրքական մամուլը լայնորեն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ ցույցերին և հատկապես այդ ցույցերին զինվորական համազգեստով քաղաքացիների մասնակցությանը։ «Milliyet»-ը, «Habertürk»-ը, «Haberler»-ը, «Gerçekgündem»-ը, «CNNTürk»-ը և մի շարք այլ առաջատար լրատվամիջոցներ ու թերթեր այդ թեմայով գրեթե համանման բովանդակությամբ լուրեր են հրապարակել։ Թուրքալեզու աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցերին միացել էին նաև 100-ավոր զինվորականներ։ […]

«Պահանջում ենք արդարություն եւ աղոթում, որ այլեւս ոչ մի ազգ չապրի նման արհավիրք». Էթերի Ոսկանյան

Հայկական ֆիկլմերից ու հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Էթերի Ոսկանյանը սոցիալական ցանցի իր էջերում անդրադարձել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման օրվան: Դերասանուհին Facebook-ում գրել է. «Հիշատակի օր… Ասում են՝ ժամանակը բուժում է. ճիշտ չէ, ժամանակը չի բուժում, այն ընդամենը սովորեցնում է ապրել վերքերով, բայց այդ վերքերը չեն ամոքվի երբեք: Եվ ամեն տարի այս օրը մենք պատվում ենք հիշատակը […]

«Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարի պարգեւի են առաջադրվել երեք նվիրյալներ

«Ավրորա» մրցանակը ճանաչման է արժանացրել երեք մարդասերների՝ Հնդկաստանում սեռական բռնությունների դեմ պայքարի, Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ Մեքսիկայում կենտրոնաամերիկացի փախստականներին ապահով ապաստան տրամադրելու գործում ցուցաբերած անձնուրաց նվիրումի համար   ԱՊՐԻԼԻ 24, 2018թ., ԵՐԵՎԱՆ – Այսօր «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հանրությանն է ներկայացրել 2018թ. «Ավրորայի» երեք հերոսների անունները։ Յուրաքանչյուր անհատ ընտրվել է այն բացառիկ խիզախության, […]

Ապրիլի 24-ը ոչ միայն Հայոց ցեղասպանությունը հիշելու, այլ նաև աշխարհին մեր պահանջատիրությունը հիշեցնելու օր է. Արամ Ա

Անթիլիասի մայրավանքում հիշատակել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Ներկա հարյուրավոր մարդիկ Եղեռնի նահատակների հիշատակին նվիրված հուշակոթողի դիմաց ծաղկեպսակներ են դրել՝ ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքվածներին ուղղված խոսքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը նշել է, որ ապրիլի 24-ը յուրաքանչյուր հայի ինքնաճանաչման, ինքնագիտակցության և որպես հայ ինքնահաստատման օր է: «Հայերի համար օրացույցի […]

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վաղ առավոտից մարդաշատ է /ֆոտո/

Այսօր վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը լի է այցելուներով։ Այստեղ են գալիս տարբեր գերատեսչություններ՝ իրենց աշխատակիցներով ու ղեկավարներով, ծաղիկներ դնում, հարգանքի տուրք մատուցում 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակին։  

Էրդողանի ուղերձն ու կոչը Պոլսո հայոց պատրիարքարանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը՝ ապրիլի 24-ին, նամակով դիմել է Պոլսո հայոց պատրիարքարանին։ «Իմ շատ հարգելի հայ քաղաքացիներ, ամենաանկեղծ զգացումներով ու սիրով ողջունում եմ Ձեզ։ Դուք այսօր հավաքվել եք Ստամբուլի հայոց պատրիարքարանի հարկի ներքո՝ ոգեկոչելու առաջին համաշխարհային պատերազմի դժվարին և ճգնաժամային պայմաններում զոհված օսմանահպատակ հայերի հիշատակը։ Եվս մեկ անգամ հարգանքի […]

«Թուրք ե՞ք»,- հարցրեց: «Գրեթե»,- պատասխանեցի»

Թուրքական «Birgün» թերթի հոդվածագիրը պատմում է իրեն հանդիպած երկու հայերի մասին, որոնցից մեկն անասելի ատելությամբ էր լցված թուրքերի հանդեպ, իսկ մյուսն «այրվում էր» կորուսյալ հողերի կարոտից: «1992 թվականին էր: Վարանեսի քաղաքում էինք: աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հյուրերի հետ բարեկամորեն զրուցում էինք: Մի կնոջ հետ միմյանց բարկացրեցինք, ավելի ճիշտ` նա ինձ բարկացրեց: Ուշադիր ինձ էր նայում: […]

Լուկաշենկոն պատրաստ է օգնել Հայաստանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է օգնել Հայաստանին ներքաղաքական իրավիճակի կարգավորման հարցում: Այս մասին նա հայտարարել է խորհրդարանին եւ ժողովրդին ուղղված իր ամենամյա ուղերձում: Նա հայտարարել է, որ ժողովրդի հետ խաղալ չի կարելի, հակառակ դեպքում՝ կլինի այնպես, ինչպես եղավ Հայաստանում»: «Եթե պետք էր ինչ-որ հարմարեցնել Սահմանադրությունը, ապա պետք էր ազնիվ վարվել: Մենք ինչ-որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի