22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սարգսյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Անմար կրակի մոտ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգեհանգստյան պաշտոն կատարեց հոգեւոր դասը, հավաքվածները գլուխ խոնարհեցին եւ մեկ […]

Հրդեհ Երեւանի ստորգետնյա ավտոկայանատեղիում. փրկարարները շենքից անվնաս տարահանել են 80 բնակչի

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 02:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ռոստոմի փողոցի թիվ 29 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության […]

Ձեր կողքին մենք հիշում ենք 1915 թ. Ապրիլի 24-ը. Ֆրանիայի նախագահի ուղերձը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին ուղերձով դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Ուղերձում ասվում է. «Պարոն Նախագահ, Ձեր կողքին մենք հիշում ենք 1915 թ. Ապրիլի 24-ը Կոնստանդնուպոլիսում եւ 600 հայ մտավորականների սպանդը, որը վկայում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության սկիզբը: Մենք երբեք չենք մոռանա սպանված այն տղամարդկանց, կանանց եւ երեխաներին, որոնք իրենց վախճանը […]

Լեւոն Բարսեղյանն ու Տիգրան Մազմանյանն ազատ են արձակվել

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դուրս է եկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից. «Ես ելա Նուբարաշենից։) տարոսը մյուսներին»,-գրել է նա: Ազատ է արձակվել նաեւ ակտիվիստ Տիգրան Մազմանյանը, որին կալանավորել էին Հանրային ռադիո մուտք գործելու գործով: Նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը նշել է, որ Տիգրան Մազմանյանի խափանման […]

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը

Այսօր լրանում է 1915թ. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Ամեն տարի ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունները հայերին մեղադրել էին Ռուսաստանի նկատմամբ համակրանքի մեջ ու դա օգտագործել որպես պատրվակ՝ ամբողջ հայ բնակչությանը երկրի ներքին թշնամի հայտարարելու համար։ 1915-1923 թթ․ իրադարձությունները բազմաթիվ պատմաբանների կողմից գնահատվում են […]

Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև:   Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացիք հարցերը և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Դմիտրի Մեդվեդևը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին և ընդգծել սահմանադրական իրավական դաշտում իրավիճակի պահպանման կարևորությունը:   Զրույցի ընթացքում նաև […]

«Մեր երկրում կռիվ, պատերազմ ու արյունահեղություն չեղավ»

Այսօր Henaran.am-ի հարցախույզի ընթացքում  քաղաքացիներից մեկը հույս հայտնեց, որ մենք առաջիկայում ունենալու ենք լուսավոր Հայաստան։  «Մեր տանջված ժողովուրդը վերջապես հասավ նրան, որ թավշյա հեղափոխություն եղավ։ Մեր երկրում կռիվ, պատերազմ ու արյունահեղություն  չեղավ։ Շատերը դրան չէին էլ հավատում, բայց ամեն դեպքում հոգու խորքում սպասում էին այսօրվան։ Դեռ շատ խմորումներ կլինեն, դժվար է ասել՝ ով կլինի վարչապետը։ […]

Շիրակի թեմի առաջնորդի խոսքն ու հորդորը

Թատերական հրապարակում բոլորին ողջունեց Շիրակի թեմի առաջնորդը։ Նախ Քրիստոսի Հարության ավետիսով ու տերունական աղոթքով ողջունեց ներկաներին, ապա իր խոսքը ուղղեց ոչ միայն ներկաներին, այլև այն մարդուն, ով իր քայլը  արեց Գյումրիից։

Վոլոդյա Ավետիսյանը ազատ արձակվեց. հուզիչ էր /տեսանյութ/

Քիչ առաջ Եղվարդի ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեց ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Ազատամարտիկին դիմավորեցին ընկերները և որդին: Վոլոդյա Ավետիսյանը համազգեստով էր և կրծքին կրում էր բազմաթիվ մեդալներ: Ոստիկանության աշխատակիցները հարգանքով ճանապարհեցին գնդապետին: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի