04 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ ժողովուրդը չի հանդուրժի դիկտատորի /տեսանյութ/

Միջազգային ԶԼՄ-ները շարունակում են անդրադառնալ Հայաստանում ստեղծված իրավիճակին: Ռուս հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը իր «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ»  հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարել հայաստանյան քաղաքական զարգացումներին: Լսելով Երեւանից ուղիղ կապի դուրս եկած լրագրողի տեղեկատվությունը, թե քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կամ ինքը կլինի վարչապետ, կամ ոչ մեկը արտահայտությունը, Սոլովյովը հարց է հնչեցրել՝ իսկ […]

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ապրիլի 27-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, ՀՀ վարչապետի առաջիկա ընտրությանը: Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության եւ խոսքի ազատության դերը երկրի զարգացման գործում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ մայիսի մեկին ՀՀ Ազգային […]

Թուրքական լրատվամիջոցները՝ Փաշինյան-Կարապետյան հանդիպման մասին

Թուրքիայի առաջատար լրատվականները շարունակում են ակտիվորեն լուսաբանել հայաստանյան ներքաղաքական լարված իրավիճակը: Թուրքական լրատվական կայքերն անդրադարձել են վերջին երկու օրերին Հայաստանում ծավալված իրադարձություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի չկայացած հանդիպմանը: «Ermenihaber» լրատվական գործակալությունն առանձնացրել է թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած ամենաուշագրավ հրապարակումները: Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը «Հայաստանում կառավարությունը հրաժարվեց հանդիպել Փաշինյանի հետ» վերնագրով նյութում մեջբերել է […]

Վտանգավոր լռություն. կողմնորոշվեք

2013թ. աշնանը սփյուռքի մի շարք արվեստագետներ ու մտավորականներ աննախադեպ նախաձեռնությամբ հանդես եկան՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կոչ արեցին պաշտպանել նույնասեռականությունը: Մտավորականները դիմեցին Սարգսյանին հորդորով՝ Հայաստանի Հանրապետությունում ապահովել բոլորի հավասարությունը օրենքի առջև.  «Հայ արտիստների, մտավորականների ու մասնագետների այս խումբը անհրաժեշտ համարեց հրապարակել այս հայտարարությունը` հաշվի առնելով նույնասեռականության դեմ օրինագիծը, որը վերջերս առաջարկվել էր Երևանում: Նույնասեռականության դեմ […]

Նիկոլը Գյումրի մտավ ֆայտոնով

Գյումրիի Վարդանանց հրապարակում մեկնարկել է ընդդեմ ՀՀԿ-ի համաժողովրդական շարժման հանրահավաքը։  «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, որը մեծ ավտոերթով ժամանել էր Գյումրի`հրապարակ եկել ավանդական ֆայտոնով։ Նշենք, որ նախօրեին Փաշինյանը հանրահավաքում հայտարարեց, որ ապրիլի 27-ին, ժամը 18.00-ին հանրահավաք են անելու Գյումրիի Վարդանանց հրապարակում. դեպի Գյումրի ավտոերթը կշարժվի ուղիղ ժամը 15.00-ին՝ Աշտարակի խճուղու սկզբնամասից՝ 15-րդ […]

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների մասին և շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղարի հայտարարության կապակցությամբ, որտեղ նա մասնավորապես շեշտադրել է քաղաքական գործընթացների բացառապես խաղաղ ճանապարհով ընթանալու, զսպվածության դրսևորման և առկա խնդիրները երկխոսության միջոցով, Սահմանադրության, օրենքի գերակայության […]

Քննություն է տարվում՝ պարզելու լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտած անձանց ինքնությունը. մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ձեռնարկվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապահովելու բողոքի ակցիաները լուսաբանելու ժամանակ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի բազմակողմանի, օբյեկտիվ քննությունը։ 1 անձ ներգրավվել է որպես կասկածյալ։ – Ապրիլի 21-ին փաստաբանը հաղորդում է ներկայացրել առ այն, որ  ապրիլի 21-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի ճանապարհին բողոքի ակցիան նկարահանելու […]

Երկիրը պիտի առաջ տանեն, ոչ թե հետ. Դանիելյան

«Իմ քայլը» շարժման աջակիցներից դերասան Սերգեյ Դանիելյանն ասում է, որ այս շարժումը չի կարելի համարել աննախադեպ, քանի որ նույնը եղավ նաև 88-ին, երբ մեծաթիվ մարդիկ էին դուրս գալիս փողոց, ու նրանք արդյունքի հասան: «Այս համակարգը չէր կարող երկար շարունակվել, հիշենք՝ ինչքան խնդիրներ ենք մենք մատնանշել այս տարիների ընթացքում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ Դանիելյանի՝ հաջորդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի