22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանությունը կոչով է հանդես եկել

Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող զանգվածային գործողությունների ընթացքում առանձնանում են ավտոմեքենաներով ակցիաներին մասնակցողները, որոնք խախտում են երթևեկության կանոնները, վտանգում երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը, անհարկի ազդանշաններով խախտում համաքաղաքացիների անդորրը: Ավտոակցիայի մասնակիցներին հիշեցնում ենք, որ շրջակայքում կան ծերեր, հիվանդներ, խախտվում է դպրոցների բնականոն աշխատանքը, մանկապարտեզներում երեխաները հայտնվում են անհանգստության մթնոլորտում: Կոչ ենք անում հիշել ու հարգել […]

Սերժ Թանկյանը հրապարակել է ցեղասպանությունից փրկված իր պապիկի լուսանկարը

Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ցեղասպանությունից փրկված իր պապիկի՝ Ստեփան Հայթայանի լուսանկարը: Հայթայանը Եղեռնի վկաներից է եղել, որի լուսանկարը USC Shoah Foundation-ում է՝ ցեղասպանության մյուս ականատեսների լուսանկարների եւ պատմությունների հետ: «Ռիչարդ Հովհաննիսյանի կողմից ստեղծված՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների հարցազրույցների հավաքածուն ամենանշանակալի նախաձեռնությունն է սփյուռքահայերի համար: Սա իմ պապիկի՝ Ստեփան Հայթայանի լուսանկարն է, որը ծնվել է 1909 թվականին, […]

Կարեն Կարապետյանի մեսիջը Փաշինյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ճեպազրույցը  լրագրողների հետ – Բարև ձեզ հարգելի գործընկերներ,  շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը: Ես այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել որոշ մտքերով: Երևի գիտեք երեկվա իմ հայտարարության մասին, որտեղ դիմել եմ Հայաստանի Հանրապետության նախագահին՝ առաջակելով և խնդրելով, որպեսզի կոչ հղի քաղաքական ուժերին՝ խորհրդարանական, արտախորհրդարանական, որպեսզի որևէ ձևաչափով հանդիպում […]

Եղվարդցիները փողոցներ են փակում/տեսանյութ/

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում այսօր՝ ապրիլի 25-ի առավոտից կրկին ցույցեր են: Դպրոցականները դասադուլ են հայտարարել և միացել ցուցարարներին: Ցույցի մասնակիցները փողոցներ են փակել կաթվածահար անելով երթևեկությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

«Թուրքերը մինչ օրս չեն ընդունում իրենց հանցագործությունը». Շեր

Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցին է անդրադարձել Շերը: 71-ամյա հայտնի երգչուհին իր Twitter-ում գրել է. «Այսօր (ԱՄՆ-ի ժամանակով,-խմբ.) Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է: Թուրքերը մինչ օրս չեն ընդունում իրենց հանցագործությունը: Շատերը չգիտեն, որ թուրքերը 2 միլիոն հայ են սպանել»:  

Կառավարության շենքի մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացվում

Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել ՀՀ կառավարության շենքի մոտ: Այստեղ են բերվել նաև զրահամեքենաներ և փշալարեր: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման […]

Վահրամ Բաղդասարյանը ցավակցում է

Ներկայացնում ենք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ցավակցականը «Խորապես վշտացած ենք Էջմիածնի ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: Նման երևույթները ստվերում են մեր երկրի հեղինակությունը, մեզ՝ հայերիս, հարիր չէ եղբայրասպանությունը: Խստորեն դատապարտում ենք նման երևույթները: Ցավակցում ենք սիրելի Նվեր Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, ընկերներին, հարազատներին, բարեկամներին, ԵԿՄ ընկերներին ու գործընկերներին: Մեր երկրում նման երևույթները […]

Եթե արտահերթ ընտրություններ լինեն ՀՀԿ-ի իշխանության պայմաններում, դրանք պարզապես չեն կայանա. Փաշինյան

«ՀՀԿ-ն ժամանակի վրա է խաղում, խորհուրդ եմ տալիս դա չանել»,-այս մասին քիչ առաջ  հայտարարել է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի պնդմանը, որ վարչապետ չի կարելի ընտրել փողոցում, դա պետք է լինի օրենքների համաձայն, Փաշինյանը նշել է. «Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել մենք ինչ ենք ասել. վարչապետը պետք է ընտրվի ԱԺ-ում, պետք […]

«Սասնա ծռեր»-ի դատը չկայացավ ցույցի պատճառով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  այսօր՝ ապրիլի 25-ին պետք է  շարունակվեր  «Սասնա ծռեր»  խմբի 10  անդամի գործով դատաքննությունը, սակայն կրկին հետաձգվեց, քանի որ Արշակունյաց պողոտան կրկին փակվել է ցուցարարների կողմից: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի