20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Բաց նամակ Նիկոլին»․ Մարգարիտ Եսայան

Այսօր ասուլիսիդ ժամանակ հայտարարեցիր, որ հանրապետական պատգամավորների հեռախոսահամարներին զանգահարեն կողմնակիցներդ եւ պահանջեն, որ մայիսի 1-ին քեզ ընտրեն։ Կողմնակիցները արդեն սկսել են զանգահարել վայբերով, վոցապով, սովորական համարներով, գրել սմս-ներ, նաեւ նամակներ են գրում, որոնք ողողված են սեռական բնույթի ամենագռեհիկ հայհոյանքներով, ամենավերջին փողոցային խուժանի պես․․.

Ուրեմն, ուշադիր լսիր, Նիկոլ Փաշինյան, լսիր ինչ եմ քեզ ասում՝ անմիջապես դադարեցրու այս տեռորը, եթե դու դա անմիջապես չանես հրապարակով, քո կողմնակից հայհոյողներին հետ չքաշես, ես անձամբ սոցիալական ցանցերով կտարածեմ կնոջդ հեռախոսի համարը, քո համարը , որպեսզի քեզ ու կնոջդ հայհոյեն լիուլի։ Եթե չանես ՝դու ոչնչնով չես տարբերվի սովորական խուժանից։

Հ․Գ․ Կարող ես ասել, թե դրանք քո կողմնակիցները չեն, ուրեմն՝ իմացիր, նրանք հենց քո անունն էլ տալիս են եւ այո, պահանջում, որ քեզ ընտրեմ․․․․ Կարող եմ նաեւ համարները տարածել եւ նամակները․․

Մարգարիտ Եսայան

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ