Երիտասարդ մտավորականները դիմում են ապագա կառավարությանը/տեսանյութ/
Երիտասարդ մտավորականները արձանագրում են, թե ինչ իրավիճակ է եղել երկրում և կոչ-հայտարարությամբ դիմում են ապագա կառավարությանը: Մանրամասները՝ տեսանյութում:
Երիտասարդ մտավորականները արձանագրում են, թե ինչ իրավիճակ է եղել երկրում և կոչ-հայտարարությամբ դիմում են ապագա կառավարությանը: Մանրամասները՝ տեսանյութում:
Սիրելի հայրենակիցներ, Վաղը Ազգային ժողովում տեղի է ունենալու Հայաստանի վարչապետի ընտրության երկրորդ փուլը: Պահը բեկումնային է և պատասխանատու Հայաստանի ապագայի համար: Բոլորս՝ առաջին հերթի քաղաքական պատասխանատուները, ինչպես նաև մեր ողջ ժողովուրդը Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, պետք է այս գիտակցումով գնահատենք իրավիճակը և կատարենք մեր քայլերը: Եթե ուզում ենք այս վիճակից դուրս գալ շահած,- իսկ մենք […]
«Ըստ ամենայնի, վաղը կունենանք Հայաստանի նոր վարչապետ`հանձին Նիկոլ Փաշինյանի»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Քաղաքագետը նկատում է, որ դրանով ճգնաժամը չի հարթվի. «Բավականին ծանր ճգնաժամի առջեւ ենք, ճանապարհը երկար է եւ փշոտ, նոր կառավարության համար նաեւ ականապատված»,-նշում է Ռուբեն Մեհրաբյանը Մանրամասնելով ասելիքը քաղաքագետը հայտնեց, որ նոր ձեւավորվելիք կառավարությունը խորհրդարանում մեծամասնություն […]
«Այս պահին տեսնում եմ ընտրական օրենսգրքում շատ խութեր։ Հենց ռեյտինգային համակարգում, բայց մենք պետք է իրողություններով առաջնորդվենք, առանց «Հանրապետական» կուսակցության համաձայնության բան չի փոխվելու:Նրանք իրենց կոճակները սեղմելու են»,-այսօր՝ մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը: Փստաբանը համոզմունք է հայտնել, որ իշխանության եկած թիմը հաղթելու է. «Ես վստահ եմ, որովհետև այն ուժը, […]
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է իր նստավայրի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներին: Նշենք, որ այսօր՝ մայիսի 7-ին, «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել նախագահի նստավայրի դիմաց՝ պահանջելով աշխատակիցներին վերաբերող դատական գործերում թույլ չտալ, որ իրենց իրավունքները ոտնահարվեն: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել «Նաիրիտ 2»-ի հետ կնքված պայմանագրերը, որոնցով հրաժարվել էին աշխատավարձերի […]
«Ինձ համար կանխատեսելի էր այն, ինչը տեղի ունեցավ, իհարկե ոչ անձի մասով», -այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում պատասխանատվության ինստիտուտը պետք է արմատավորվի.« Նիկոլ Փաշինյանին պետք է հորդորել, որ ուշադրություն դարձնի թե ժամանակավոր Կառավարություն ձևավորելիս, և թե դրանից հետո։ Հասարակության մեջ լուրջ բեկում մտցնողը երիտասարդությունն է։ Եթե իրենց չտրվի […]
Կրթության փորձագետ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հանդիպում է ունեցել Երևանի Մոնթե Մելքոնյանի թիվ 11 դպրոցի ուսուցիչների ու ծնողների հետ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հեռացումից հետո: Այս մասին Բախշյանն ինքը հայտնեց լրագրողներին: «Այն, ինչ կատարվեց թիվ 11 դպրոցում, միայն թիվ 11 դպրոցին հատուկ չէ: Դա մեր երկրում կառավարման համակարգի ճգնաժամի մասին է խոսում, որի […]
Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի նախապատրաստական աշխատանքներին գործուն մասնակցություն ցուցաբերելու եւ ծառայողական պարտականությունները բարձր արդյունավետությամբ կատարելու համար մայիսի 5-ին ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով են պարգեւատրվել պետական համակարգի աշխատակիցներ: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն իր խոսքում նշել է, որ նախապատրաստական փուլում մասնագիտական մոտեցումը եւ արհեստավարժությունը նախապայման ստեղծեցին, որպեսզի […]
Այս աշխարհում ոչ մի տեղ չկա մշտական ապահովություն, բացի քո սրտից, եթե այնտեղ ապրում է Քրիստոսը: Տերն ասեց «Աստուծո արքայությունը ներսում, ձեր մեջ է» (Ղկ. 17:21): Չար սրտի մեջ Աստուծո Արքայությունը չես գտնի, բայց զղջացող սրտի մեջ Քրիստոսը կբնակվի: Արմեն Հարեյան
Տեղեկատվական անվտանգության և մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ այս օրերին համացանցում հետաքրքիր տեղաշարժեր նկատվեցին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա խոսեց սոցիալական ցանցերում հեղափոխության օրը նկատված արձագանքների մասին: Նրա ներկայացմամբ՝ օրինակ, երբ Կարեն Կարապետյանը որոշեց հանդիպել Փաշինյանին, երբ ենթադրվում էր, որ ինքը կլինի ՀՀԿ-ի՝ վարչապետի թեկնածուն, մի շարք ռուսաստանցիների էջեր ակտիվացան: Իսկ, երբ Նիկոլ Փաշինյանը մերժեց իշխանության […]
























