25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետք է ամեն ինչ անենք, որ ցնցումներից զերծ մնանք. Թ.Մանասերյան

«Ինձ համար կանխատեսելի էր այն, ինչը տեղի ունեցավ, իհարկե ոչ անձի մասով», -այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում պատասխանատվության ինստիտուտը պետք է արմատավորվի.« Նիկոլ Փաշինյանին պետք է հորդորել, որ ուշադրություն դարձնի թե ժամանակավոր Կառավարություն ձևավորելիս, և թե դրանից հետո։ Հասարակության մեջ լուրջ բեկում մտցնողը երիտասարդությունն է։ Եթե իրենց չտրվի ինքնադրսևորման հնարավորություն, այս ամենը կարող է հարվածի տակ լինել։ Ես կհորդորեի, որ թիմը ձևավորված լիներ առաջնությունը տալով երիտասարդներին»,-նշեց Մանասերյանը

Թաթուլ Մանասերյանն անդրադառնալով արտահերթ ընտրություններիննկատեց, որ  հնարավոր չէ ասել, թե այն  ինչքան ժամանակում  կիրագործվի։

«Ժամանակը ցույց կտա, թե այն Կառավարությունը, որը հիմա կձևավորվի, ի վիճակի կլինի՞ անմիջապես և ծրագիր ներկայացնելու, և այն իրագործելու մի դաշտում, որն այսօր է ձևավորված։ Այնուամենայնիվ կարիք կա լուծարել Ազգային Ժողովը և նոր էջից սկսել։ Պետք է ամեն ինչ անել, որ ցնցումներից զերծ մնանք»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ