03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Նաիրիտի» նախկին աշխատակիցների հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է իր նստավայրի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներին:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 7-ին, «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել նախագահի նստավայրի դիմաց՝ պահանջելով աշխատակիցներին վերաբերող դատական գործերում թույլ չտալ, որ իրենց իրավունքները ոտնահարվեն: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել «Նաիրիտ 2»-ի հետ կնքված պայմանագրերը, որոնցով հրաժարվել էին աշխատավարձերի չվճարման տույժ տուգանքներից, եւ համաձայնել, որ իրենց վճարեն միայն աշխատավարձերը:

Բանն այն է, որ «Նաիրիտի» մոտ 200 աշխատակիցներ դիմել են դատարան որ վերականգնեն իրենց իրավունքը, սակայն հույս չունեն, թե հաջողության կհասնեն:

Դատական գործընթացներում նաիրիտցիների շահերի պաշտպան Տիգրան Սարգսյանի խոսքով, իրենք նախագահի հետ հանդիպմանը ներկայացրել են դատական նիստերի հետ կապված իրենց դժգոհությունները: Արմեն Սարգսյանը ի պատասխան ասել է, որ կխորհրդակցի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ, հարցերը կպահի վերահսկողության ներքո:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ