05 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աստծո բաժակը լեցուն է

«Արդարության Իմ բաժակը լեցուն է, թույլ մի՛ տվեք, որ այն դուրս թափվի: Ես ուզում եմ, որ դադարեն Իմ մարմինը հեղձամահ անելուց: Ես՝ Հիսուսը, Սեր եմ ուզում, և ուզում եմ, որ նրանք դադարեն միմյանց վրա թունավոր նետեր արձակելուց: Ինչո՞ւ համար են այս ծիսակատարությունները, երբ իրականում նրանք ոչինչ չունեն Ինձ մատուցելու: Ինձ մաքրություն է պետք, սեր, հավատարմություն, […]

Սերժ Թանկյանը երգեց Հանրապետության հրապարակում

«Մի գեղեցիկ հեղափոխություն»,-այս բառերով  բնորոշեց Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի հիմնադիր  Սերժ Թանկյանը:  Արդեն հայտնել ենք, որ երաժիշտը այսօր ժամանեց Երեւան, «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Սերժ Թանկյանը հայտնել էր, որ համերգ չի ունենալու, սակայն Հանրապետության հրապարակում երգեց «Բարի արագիլ» երգը: Ժողովուրդը նրա հետ երգում […]

153 արտակարգ պատահար՝ մեկ շաբաթվա ընթացքում

Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 30-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 319 դեպք, որից 153-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 139 կենցաղային կանչ,  49 հրդեհ, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3 եւ տուժել 88 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 10-ին և մայիսի 11-ին  ժամը 12.00-19.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ ներառյալ Գոմաձոր թաղամասի, ինչպես նաև Վարսեր համայնքի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 07.05.2018թ.  Վեոլիա Ջուր ՓԲԸ  

«Պետականությունը կերտման հիմքում բացառապես պետք է լինի գիտությունը».Վարդան Այվազյանը՝ Սահմանադրական ճգնաժամի մասին

Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում Իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Վարդան Այվազյանի մամուլի ասուլիսը Հայաստանում սահմանադրական խնդիրների, հնարավոր ճգնաժամի ու դրանից խուսափելու ուղիների մասին էր: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում սահմանադրագետը մինչև վերը նշված հարցերին անդրադառնալը նախ նշեց, որ ներկայումս ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ իրավական համակարգն ունակ չեն կարգավորելու առաջ քաշված խնդիրները, ինչը […]

Նավթի համաշխարհային գներն աճում են

Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:  Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հուլիսյան մատակարարումներով աճել են 1,06 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 75,66 դոլարի: WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսներն աճել են 0,99 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 70,41 դոլար:

Հանձնարարվել է նախապատրաստվել մայիսի 25-ին «Վերջին զանգի» միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի հանրակրթության, մշակույթի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայիսի 25-ին նախատեսված «Վերջին զանգի» միջոցառումները պաշտաճ կազմակերպելու և անցկացնելու նպատակով համագործակցել ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում ապահովել «Վերջին դասի» միջոցառումների անցկացումը: Ուսումնական տարվա ավարտի հետ կապված դպրոցներում հնարավոր դրամահավաքության […]

Արմեն Սարգսյանը հանդիպել է նախագահական նստավայրի մոտ բողոքող նաիրիտցիներին

Հանրապետության Նախագահի նստավայրի դիմաց մայիսի 7-ին բողոքի ակցիա անցկացրեցին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները: Ի զարմանս նրանց, անակնկալ ձեւով հանդիպման դուրս եկավ  անձամբ Նախագահ Արմեն Սարգսյանը: Ջերմ ու անմիջական մթնոլորտում նաիրիտցիները ներկայացրեցին իրենց մտահոգությունները, տարիներ շարունակ անարձագանք մնացած խնդիրները, որոնք  լուծում չեն ստանում ինչպես կառավարությունում, այնպես էլ դատական համակարգում: Գործարանի նախկին աշխատակիցների փաստաբանը ներկայացրեց դատական նիստերի հետ կապված դժգոհություններն ու բողոքները: Նախագահ Սարգսյանն ուշադիր լսեց նաիրիտցիներին եւ խոստացավ Սահմանադրությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի